28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԼՂ-ն կմիանա հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, այսօր` հուլիսի 11-ին, Ստեփանակերտում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղը եւս կմիանա հակամարտության կարգավորման գործընթացին: Առայժմ կոնկրետ ժամկետ չի նշվել, համանախագահները միայն նշել են, որ ԼՂ-ն կմիանա բանակցային գործընթացի “որոշակի փուլին”, հաղորդում է “Ազատություն”  ռադիոկայանը:

Համանախագահներն այսօր հատել են հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գիծն ադրբեջանական կողմից: Նրանք մեկուկես ժամանոց հանդիպում են ունեցել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի եւ ԱԳ պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ: Բակո Սահակյանը կոչ է արել համանախագահներին  ‘շարունակել իրենց աշխատանքը բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ”:

Համանախագահները քննարկել են նաեւ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը: Իգոր Պոպովը նշել է, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հարցը դեռեւս լուծված չէ, սակայն այն շատ անգամներ է քննարկվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ