15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ՀՀԿ-ն Արցախում հավաք է անում

Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ, օգոստոսի 24-26-ը Ստեփանակերտում կհրավիրվի հայկական քաղաքական կուսակցությունների առաջին կլոր սեղանը, որտեղ քննարկվելու են քաղաքական համակարգին ու ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր: Անցկացվող  ֆորումի մասին  այսօր տեղեկացրեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ այս շաբաթ արդեն հրավերները կուղարկվեն քաղաքական ուժերին: Կլոր սեղանին հրավիրվելու են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական  կուսակցությունները՝ . համապատախանաբար 6 […]

Արձակվել է 1200 կրակոց

Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատելու են շփման գիծը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Իրժի […]

ԼՂ խնդիրը ռազմական ուժի կիրառմամբ չի լուծվելու. ԵՄ նախագահ

“Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով չի լուծվելու: Միայն բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը թույլ կտա տարածաշրջանին “ստատուս քվոն” վերափոխել անվտանգ եւ բարգավաճ ապագայի”: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքում, տեղեկացնում է “Contact.az”-ն: “Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է որոշում կայացնեն, որպեսզի հաստատեն “մադրիդյան սկզբունքների” վրա […]

ԼՂՀ պարի պետական համույթը անցկացնում է համերգներ Ֆրանսիայում

Հուլիսի 6-ից 14-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Գոմբերի ամրոցում անցկացվելիք պարի ազգագրական փառատոնին կմասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական համույթը, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Փառատոնի շեմին` hուլիսի 2-ին, տեղի ունեցավ համույթի անդրանիկ ելույթը Վալանս քաղաքում: Միջոցառումը նաեւ առիթ հանդիսացավ, որպեսզի ներկայացվի “Արցախ. հայկական ավանդույթների եւ արվեստի այգի” գիրքը`  նվիրված Արցախի անկախության 20-ամյակին: Դասախոսություններով […]

Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար. Սերժ Սարգսյան

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:  “Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է մեր հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Պարոն […]

Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է. Սեյրան Օհանյան

Անդրադառնալով Ադրբեջանի նախահարձակ կեցվածքին եվ այն հարցին, թե ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ հրահրելով սահմանային ընդհարումներ եւ ապակայունացնելով զինադադարի ռեժիմը, ‘Հայ զինվոր’ պաշտոնաթերթին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է. ‘Նպատակն է խանգարել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը, ստեղծելով լարվածություն, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետեւ տարածել ստահոդ լուրեր, […]

Չպետք է ապրել ջունգլիների օրենքով եւ գլուխը ջայլամի նման թաքցնել /վիդեո/

“Ի՞նչ է նշանակում “ախռանա”, ի՞նչ կենդանություն է, ումի՞ց են վախենում: Իրենց ընտրած ժողովրդից:  Նույն ազգն ենք, բայց Ղարաբաղում չեմ տեսել որևիցե մեկը մի հատ նմուշի համար “ախռաննիկ”, “բուլտերիեր” ես չեմ նկատել: Ու էդ մարդիկ ամենավտանգված տեղում են ապրում,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով պաշտոնյաների թիկնապահների բարոյական եւ աշխատանքային կերպարին` ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա իր խոսքը սկսեց […]

Հանրապետականները Արցախում էին`սատարելու. Չորրորդ ինքնիշխանություն

Եթե ՀՀ ներքաղաքական դաշտը նոր վերաձեւումների փուլ է մտնում 2013-ի ընտրություններին ընդառաջ, ապա Արցախում նախագահական ընտրությունների եռման փուլը, ըստ “Չորրորդ ինքնիշխանության”,  գագաթնակետին է հասնում: Իհարկե միայն հուլիսի 19-ին պւսրգ կդառնա, թե արցախցիների քանի տոկոսն է գնում գործող նախագահ Բակո Սահակյանի հետեւից, սակայն առայժմ կարեւորն այն է, որ քաղաքական էլիտայի զգալի հատվածը համախմբվում է նրա շուրջը: […]

Հայաստանի արտգործնախարարն Արցախում է

Հունիսի 29-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին տեղեկացրեց Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ: Վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի