28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հանրապետականները Արցախում էին`սատարելու. Չորրորդ ինքնիշխանություն

Եթե ՀՀ ներքաղաքական դաշտը նոր վերաձեւումների փուլ է մտնում 2013-ի ընտրություններին ընդառաջ, ապա Արցախում նախագահական ընտրությունների եռման փուլը, ըստ “Չորրորդ ինքնիշխանության”,  գագաթնակետին է հասնում: Իհարկե միայն հուլիսի 19-ին պւսրգ կդառնա, թե արցախցիների քանի տոկոսն է գնում գործող նախագահ Բակո Սահակյանի հետեւից, սակայն առայժմ կարեւորն այն է, որ քաղաքական էլիտայի զգալի հատվածը համախմբվում է նրա շուրջը: Ինչպես շատ ու շատ քաղաքական ուժեր, անհատ գործիչներ եւ “անկախ” փորձագետներ ջանք ու եռանդ չեն խնայում Սահակյանի ռեյտինգը բարձրացնելու համար, այնպես էլ մեծապատիվ ՀՀԿ-ականները ամբողջությամբ լծվել են այդ գործին:

Թերթին  հասած տեղեկությունների համաձայն, արդեն երկրորդ օրն է, ինչ հնգօրյա այցով Արցախում են գտնվում ՀՀԿ-ական մարգային ու տեղական իշխանիկները, որոնք իրենց զորակցությունն են հայտնում գործող նախագահ Բակո Սահակյանին: Թերթին հասած տեղեկություններով, այղ առաքելությամբ այսօր Արցախում են գտնվում Արմավիրի մարգպետ Աշոտ Ղահրամանյանը, Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Շիրակի մարգպետ Աշոտ Գիգիրյանր եւ այլոք: Տեղական իշխանիկներից Արցախ են մեկնել Կապանի դաշնակցական քաղաքապետ Արթուր Աթայանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը եւ ուրիշներ:

Վերը նշվածի կապակցությամբ “ՉԻ”-ն ստացել է նաեւ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը, որն էլ փոխանցել է հետեւյալր. “Տեղեկությունն իրոք ճիշտ է, բայց բովանդակությունն է մի փոքր այլ:

Բանն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ այս օրերին գտնվում է Արցախում: Եվ այդ պատվիրակության մեջ մի շարք մարզպետներ կան: Բայց խնդիրն այն է, որ պատվիրակությանը եկել է քննարկելու ոչ թե նախագահին սատարել-չսատարելու հարցերը, այլ դրանք պարբերական բնույթ կրող այցելություններ են, որի նպատակն է խորացնել ՀՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի շրջանների միջեւ փոխգործակցությունը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ