27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումների մասին


ԼՂՀ ԱԳՆ-ն այսօր հանես է եկել հայտարարությամբ, որի մեջ ասվում է.

          ,,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի  զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 8.15-ին  Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ խախտումների արդյունքում, սպանվել է ԼՂՀ ՊԲ` զինվորական ծառայության զորակոչված  զինծառայող 1993 թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:

            Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ մարտահրավեր է ԵԱՀԿ –ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, այն նախկինում ընդունված պարտավորությունների և պայմանավորվածությունների բոյկոտ է, Փարիզում նախատեսվող` Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը խափանելու փորձ: Տվյալ հարցի շուրջ  ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող  համապատասխան նոտան ուղարկվել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակ:

            Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները և հայտարարում ենք, որ լարվածության հետագա սաստկացման պատասխանատվությունն ընկած է ադրբեջանական կողմի վրա:

            Կարծում ենք, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը /ԵԱՀԿ/ պետք է Ադրբեջանի անհասցե  հայտարարություններից անցնի խիստ գնահատականների և պատժամիջոցների`  զինյալ-ուժային քաղաքականության, խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու, թշնամանք  հրահրելու և տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար:

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կրկին հավաստում է իր դիրքորոշումը` մնալ հավատարիմ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը և լինել պատրաստակամ կատարելու կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման` կողմերի  գործող պարտավորությունները, որոնք ամրագրվել են ԼՂՀ, ՀՀ և ԱՀ պաշտպանության գերատեսչությունների  ղեկավարների կողմից ստորագրված` 1995 թ. փետրվարի 5-ի համաձայնագրում:

            ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը վստահություն է հայտնում, որ միջազգային հանրությունը կոչ է անելու Ադրբեջանի ղեկավարությանը հրաժարվել շանտաժի, սպառնալիքների և դիվերսիաների  անհեռանկար  քաղաքականությունից  և վերադառնալ կառուցողական երկխոսության` տարածաշրջանում տևական խաղաղության  և հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար՛՛:


KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ