15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Այսօր Մոնթեի մահվան տարելիցն է

  Այսօր Մոնթեի մահվան տարելիցն է: Ֆրեզնոյի մերձակայքում ծնված, Բըրկլիի համալսարանում ուսանած այրն իր արմատները պիտի գիտակցեր դեռ պատանեկան տարիներին, երբ ընտանիքի հետ այցելեց պատմական Հայաստան: Տիրապետում էր  7 լեզվի, հմուտ էր զինատեսակների գործածման ու ռազմարվեստի հարցերում, որն էլ մեծ օգուտ բերեց հայրենիքի պատշպանության ժամանակ։ Մարտնչել է Լիբանանի հայ համայնքի պաշտպանական կռիվներում, իսկ հետագայում՝ Արցախի […]

Ադրբեջանն ավելի է հակված նոր հակամարտություն սկսելուն. Թոմաս դե Վաալ

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի վրա վերջին բախումները  մեծամասշտաբ ռազմական գործողության չեն վերածվի: Նման կարծիք է  հայտնել Քարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը “Sunday’s Zaman”-ին տված հարցազրույցում: “Ես չեմ դիտարկում վերջին բախումները` որպես վերադարձ ղարաբաղյան պատերազմին”,-նշում է մասնագետը` ընդգծելով, որ Ադրբեջանն, անշուշտ, ավելի  հակված է նոր հակամարտություն սկսելուն, սակայն նրան ետ պահող պատճառներ էլ կան, […]

Ղարաբաղի սահմանին անդորր է

Ղարաբաղի սահմանում հարաբերական անդորր է, անհանգստանալու հիմքեր չկան, հարձակումներ կամ սահմանի խաստման դեպքեր վերջին օրերին չեն արձանագրվել:Կրակոցներ միշտ էլ լինում են բայց դա չի նշանակում, որ վիճակը լարված է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Վերջինս տեղյակ չի, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ տարածում նման լուրեր: Պաշտոնյան հերքեց, որ սահմանի այդ […]

Կրկին փոխհրաձգություններ` շփման գծում. սահմանում իրավիճակը հսկվում է

“Ղարաբաղի սահմանում իրավիճակը հսկվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի ուժերի կողմից: Այն լարված չէ, եւ անհանգստանալու կարիք չկա”: Այս մասին Henaran.am-ին հայտնել է ԼՂ ՊԲ  մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Ըստ նրա` առաջնային գծում կրակոցներ լինում են, սակայն դրանք միշտ էլ եղել են: Այս գիշեր եւս  շփման գծում  հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել եւ փոխհրաձգություններ են լսվել: […]

Ադրբեջանի սադրանքներն ուղղված են տարածաշրջանի դրության ապակայունացմանը. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում է “Regnum”-ը: Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ դրությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին կոպիտ խախտումները Բակո Սահակյանը բնութագրել է որպես սադրանք, որն ուղղված […]

Վնասազերծվել է ադրբեջանական նոր դիվերսիոն խումբ. ունենք մեկ զոհ

Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձ: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի և վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության արդյունքում […]

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ խնդիրը

Հունիսի 18-ին Փարիզում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարարի  պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տեղեկացնում է “APA”-ն: Հանդիպման օրակարգում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:

Նախագահի աթոռի համար կպայքարեն երկուսը

Լեռնային Ղարաբաղում, ընտրության նախաշեմին  թփերի տակից թեկնածու է դուրս գալիս: “Հենարան” մամուլի ակումբում այսօր նմանտեսկետ հայտնեց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Սակայն, նրա կարծիքով, չորս թեկնածուներից `հիմնական պայքարը ընթանալու է ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանի եւ գործող նախագահ Բակո Սահակյանի միջեւ։ Ըստ սոցիոլոգի, ի տարբերություն Հայաստանի ընտրությունների,  միջկուսակցական պայքարն Արցախում այնքան սուր վիճակի […]

1200 կրակոց սահմանին

Համաձայն Լեռնային Ղարբաղի Պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների, մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից […]

ԼՂ հակամարտության լուծման հարցում չարժե հույս դնել օտարերկրյա գործընկերների վրա. Ֆիլիպ Լեֆոր

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը կախված է հակամարտող կողմերի քաջությունից եւ վճռականությունից: Այդ մասին այսօր` հունիսի 1-ին,  հայտարարեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` Երեւանի Պետհամալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում` պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը: Լեֆորը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության առկայությունը մեծապես խանգարում է տարածաշրջանի զարգացմանը` միաժամանակ ընդգծելով, որ անլուծելի հակամարտություններ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի