22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂ հակամարտության լուծման հարցում չարժե հույս դնել օտարերկրյա գործընկերների վրա. Ֆիլիպ Լեֆոր

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը կախված է հակամարտող կողմերի քաջությունից եւ վճռականությունից: Այդ մասին այսօր` հունիսի 1-ին,  հայտարարեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` Երեւանի Պետհամալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում` պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

Լեֆորը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության առկայությունը մեծապես խանգարում է տարածաշրջանի զարգացմանը` միաժամանակ ընդգծելով, որ անլուծելի հակամարտություններ չեն լինում:

Դեսպանը խորհուրդ է տվել չափից ավել հույս չդնել օտարերկրյա գործընկերների վրա, քանի որ նրա կարծիքով գործընկերներն առաջին հերթին իրենց շահերն են հետապնդելու:

Լեֆորի հավաստմամբ` նման խնդիրների վերաբերյալ հենց քաղաքական առաջնորդները պետք է որոշում կայացնեն, քանի որ  նրանք ահռելի պատասխանատվություն են կրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ