22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Ռոդ Այլենդի կոնգրեսը ԼՂ-ի անկախությունը ճանաչող բանաձեւ է ընդունել

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում ԱՄՆ նախագահին եւԿոնգրեսին ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ խրախուսելով ԼՂ-ի` որպես ազատ ազգ  զարգանալու ջանքերը: Բանաձեւի ընդունումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ներկայությամբ: Կոնգրեսի խոսնակ Գորդոն Ջոնսը ջերմորեն ողջունել է Ավետիսյանին եւ նրան ուղեկցողներին` Ռոդ Այլենդի Հայկական […]

ԵՄ-ն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

Եվրամիությունը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց տեսնել: Այս հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Կոբիան նշել է, որ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկի` կողմերի միջեւ փոխվստահություն հաստատելու ուղղությամբ: Կոբիան հույս է հայտնել, որ կողմերը կընդունեն ԵՄ-ի առաջարկած […]

Ներկայացուցիչների պալատի անդամն առաջարկել է ավելացնել ԼՂ-ին տրամադրվող օգնությունը

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովը այս շաբաթ ընդունել է մի քանի դրույթներ, որոնք խթանում են ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասում` առաջարկելով Լեռնային Ղարաբաղին հատկացվող 2 մլն դոլար օգնությունը բարձրացնել մինչեւ 5 մլն, ինչպես նաեւ  հրաժարվել Օբամայի վարչակազմի կողմից առաջարկված` Հայաստանին հատկացվող 7,2 մլն դոլար […]

Արցախի բանակը պատրաստ է հակահարձակման

Արցախյան զորահանդեսի ընթացքում ցուցադրված ռազմատեխնիկական նորագույն տեխնիկան ապացուցեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ոչ միայն պասիվ պաշտպանական գործողությունների է պատրաստ, այլեւ անհրաժեշտության դեպքում` հակահարձակման: Նման տեսակետ  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: “Արցախյան զորահանդեսում պաշտպանության բանակը ներկայացվեց համակարգային փոփոխություններով: Դրանք ենթադրում են մարտական գործողություններ արդեն հակառակորդի տարածքում”,-ասաց նա: Ջամալյանը նաեւ նշեց, որ առաջին պաշտպանական […]

ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից ադրբեջանցիների պատճառով

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո […]

Քոչարյանը Բակոյին եւ Արկադին ասելու բան ունի. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի հավաստի աղբյուրների,  ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը օրեր առաջ Գանձասարում առանձնագրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում վերջիններս խոսել են ամենատարբեր թեմաներից: Թեեւ Ղուկասյանի շրջապատում շշուկներ կան այն մասին, որ Քոչարյանը վերջինիս “զադանիա” է տվել ԼՂՀ գալիք նախագահական ընտրություններում օգնել գործող նախագահ Բակո Սահակյանին, որից հետո սպասել իր վերջնական խոսքին, […]

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը ՄԱԿ-ի պետքարտուղարին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի պետքարտուղարին, որում մասնավորապես ասվում է. ‘Ես կցանկանայի Ձեր ուշադրությունը ուղղել Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի վրա, որը վերաբերում է 2012-ի հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Շատ հիասթափեցնող է Ադրբեջանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ազատ ընտրություններ անցկացնելու իրավունքի հանդեպ: Համազգային ընտրությունները օբյեկտիվ ցուցանիշ են դեմոկրատիայի զարգացման մակարդակը […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ  ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը  մայիսի 11-14-ը Երեւան եւ Բաքու կատարած այցից հետո  ամփոփել են այն հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է  ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, հայտարարությունը հետեւյալ բովանդակությունն ունի. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) , Ժակ Ֆորը (Ֆրանսիա), […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր` մայիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին, Ժակ Ֆորին եւ Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում է “Regnum” գործակալությունը: ԱԳ նախարար Նալբանդյանը նշել է, որ մայիսի 12-ին միջնորդների այցը Երեւան խորհրդանշական է, քանի որ լրանում է ղարաբաղյան հակամարտության տարածքում հրադադարի Համաձայնության […]

Մանրամասներ Չմիացած երկրների շարժման ԱԳ նախարարների հանդիպումից

Մեր խմբագրությունը հետաքրքրաշարժ մանրամասներ է ստացել Չմիացած երկրների շարժման արտգործնախարարների հանդիպման ներքին խոհանոցից: Պարզվում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած պարբերությունը ի սկզբանե կրել է խիստ միակողմանի բնույթ, մասնավորապես նույնիսկ ներառված չի եղել ուժի չկիրառման եւ խաղաղ կարգավորման մասին դրույթը, սակայն մի շարք երկրների դիրքորոշումների պատճառով Ադրբեջանը չի կարողացել խոչընդոտել վերոհիշյալ դրույթների ընդգրկմանը: Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի