13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՆԱՏՕ-ի համաժողովի մասնակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը

Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի  համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում անդրադառնում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, հաղորդում է “Regnum”-ը:

Հռչակագրում համաժողովի մասնակից երկրները մասնավորպես նշում են, որ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում ձգձգվող հակամարտությունները անհանգստացնում են Հյուսիսատլանտյան դաշինքին:

“Մենք կոչ ենք անում կողմերին քաղաքական կամք դրսեւորել եւ կառուցողական մոտեցում ցուցաբերել, ինչպես նաեւ հարգել բանակցությունների առկա ձեւաչափերը”,-նշել են նրանք իրենց հայտարարության մեջ:

Համաժողովի մասնակիցները նաեւ կոչ են արել կողմերին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն տարածաշրջանի անվտանգությունը, ինչպես նաեւ նշել են, որ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության աջակցման գործընթացին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ