03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախի բանակը պատրաստ է հակահարձակման

Արցախյան զորահանդեսի ընթացքում ցուցադրված ռազմատեխնիկական նորագույն տեխնիկան ապացուցեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ոչ միայն պասիվ պաշտպանական գործողությունների է պատրաստ, այլեւ անհրաժեշտության դեպքում` հակահարձակման:

Նման տեսակետ  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

“Արցախյան զորահանդեսում պաշտպանության բանակը ներկայացվեց համակարգային փոփոխություններով: Դրանք ենթադրում են մարտական գործողություններ արդեն հակառակորդի տարածքում”,-ասաց նա:

Ջամալյանը նաեւ նշեց, որ առաջին պաշտպանական գծերի թիկունքում  հակառակորդը ամրաշինական աշխատանքներ է իրականացնում: Սա, ըստ փորձագետի, կապված է ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը բազմիցս արված այն հայտարարությունների հետ, որ  Արցախի բանակը մարզվում է ռազմական գործողությունների զարգացման այն ծրագրով, որը ենթադրում է մինչեւ Քուռ գետի ափ հասնելու մարտավարական հնարքներ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ