07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՂՀ արտգործնախարարության հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

՛՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  վերաբերյալ:

Մենք միշտ դրական ենք վերաբերվել նման նախաձեռնություններին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները եւ հերթական անգամ հավաստում ենք մեր պատրաստակամությունը հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կոչերին եւ հանձնարարականներին:

Դրա հետ մեկտեղ ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը շարունակում է մեկնաբանել միջնորդների հայտարարությունները իր համար նպաստավոր ձեւով, առաջադրել նախապայմաններ` դրանով իսկ տորպեդահարելով նշված նախաձեռնությունները: Ադրբեջանը շարունակում է բոյկոտել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված առանցքային գործողությունների  իրականացումը, ինչպիսիք են` սահմանային պատահարների հետաքննության մեխանիզմների մշակումը, շփման գծից դիպուկահարների հեռացումը եւ այլն:

Ցավոք, պաշտոնական Բաքուն առ այսօր չի հրաժարվում հակամարտության լուծման` ի սկզբանե որդեգրած ուժային մեթոդից: Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ադրբեջանը, որի պարտականությունների մեջ է մտնում  տարածաշրջանում անվտանգության համար պայքարելը, հրաժարվում է հիմնախնդրի  լուծման քաղաքակիրթ միջոցներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնում, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կդրսեւորեն կառուցողականություն եւ կհրաժարվեն զինյալ-ուժային շանտաժի եւ դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից, որոնք սպառնում են տարածաշրջանի  փխրուն անվտանգությանն ու  կայունությանը:

Մենք վստահ ենք, որ միայն քաղաքական երկխոսության հունով, ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցությամբ է հնարավոր հասնել առաջընթացի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում եւ կայուն խաղաղություն հաստատել  տարածաշրջանում՛՛:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ