23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Մենք կողքից չենք հետեւի, եթե ԼՂ բնակչությանը ոչնչացնելու փորձ արվի. Ս. Սարգսյանը` “Wall Steet Journal”-ին

“Wall Steet Journal” ամսագիրը զրուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահն իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ հարեւան Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղը զինված հակամարտության մեջ ներքաշել` միաժամանակ զգուշացնելով, որ այդ դեպքում հայկական կողմի պատասխանն “անհամեմատ ուժեղ” կլինի: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին: Ինչ վերաբերում […]

Բարեգործական միջոցառում Մոսկվայում

Նոյեմբերի 8-ին Մոսկվայի “Grande Palace” հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ “Հայաստան” համահայկական հիմնադրամի եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված “Մարաթոն 2012”-ի շրջանակներում անցկացվող ամենամյա բարեգործական ճաշկերույթը` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի, “Ռուսաստանում հայերի միության” նախագահ Արա Աբրահամյանի, “Հայաստան” […]

Հայկական կողմը նահանջելու տեղ չունի. Դ. Ջամալյան

Արհեստականորեն ստեղծված բազմազգ պետությունների կազմաքանդվելուց հետո իշխող դարձած ազգը միշտ էլ համակերպվում է ինքնորոշված ժողովուրդների եւ տարածքների կորստի հետ եւ, վերջիվերջո, ճանաչում նրանց անկախությունը: Այնպես որ, Ադրբեջանը վաղ թե ուշ կհամակերպվի այն իրողության հետ, որ Արցախի ինքնորոշումն անդառնալի է: Լրագրողների հետ հանդիպմանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին անդրադառնալիս նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: “Սակայն հրադադարից հետո […]

Անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խնդրին

Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումնային իրավիճակի միջազգային նշանակության եւ կարեւորության թեմայի արծարծմանն էր նվիրված այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) անցկացված մեկօրյա սեմինարը, որին հիմնականում մասնակցում էին խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող վերլուծաբաններ ու թեմայի խորացված ուսումնասիրությամբ հետաքրքրվող երիտասարդ քաղաքագետներ: Սեմինար-քննարկումը բացեց ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ, ողջունելով նրա մասնակիցներին, ասաց. “Այս քննարկումների […]

ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի նոր մանկապարտեզը շուտով շահագործման կհանձնվի /ֆոտո/

Ընթացքում է ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի մանկապարտեզի կառուցումը: Ֆինանսավորումը` Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության կողմից: Նոր մանկապարտեզը, որ նախատեսված է 50 երեխայի համար, շահագործման կհանձնվի 2013-ի կեսերին եւ ամբողջությամբ կահավորված: Ընթացքում են տանիքի կառուցման աշխատանքները: Գյուղի գործող մանկապարտեզը, որն ունի 50 տարվա վաղեմություն, վաղուց հայտնվել էր վթարային վիճակում: Խնդիրը հրատապ լուծում էր պահանջում: Սա ֆրանսահայ համայնքի […]

Օսկանյանն ու Կորյուն Նահապետյանն ընդունել են ՆԱՏՕ-ի պատվիրակությանը

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպեցին Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ: Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին, կարեւորեց ‘ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում’ միջոցառման անցկացումը, որին անմիջական մասնակցություն են […]

ԵՊՀ-ն կրկին Արցախում էր

Նոյեմբերի 2-ից 4-ը Մայր բուհի ներկայացուցիչները այցելեցին Լեռնային Ղարաբաղ: ԵՊՀ պատվիրակությունը մեկնել էր Արցախ մասնակցելու ավանդույթ դարձած ծառատունկին: Համալսարանի ղեկավարության անմիջական նախաձեռնությամբ` ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի եւ ուսանողական խորհրդի մասնակցությամբ կատարված այցն Արցախ այս անգամ նվիրված էր Շուշիի եւ Քաշաթաղի ազատագրման 20-ամյակին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Ռուբեն Մարկոսյանն ու Գեղամ Գեւորգյանը, Մայր բուհի մի […]

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը չպետք է օգտագործվի ԼՂ կարգավիճակի փոփոխության նպատակով. Պետդեպ

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցանկացած կոմերցիոն թռիչքի դեմ Ադրբեջանը սպառնում է ռազմական գործողություններով, մասնավորապես` վերջերս վերանորոգված Ստեփանակերտի օդանավակայանից կատարվող թռիչքների դեպքում, տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը: Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նուլանդը կոչ է արել Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծել` հիմնվելով համապատասխան միջազգային համաձայնագրերի վրա: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել […]

Վաղ թե ուշ Ադրբեջանը եւս ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Լ. Մելիք-Շահնազարյան

“Խոսելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւի  ամսին մենք մոռանում ենք, որ այս տարի նմանատիպ երեւույթ արդեն եղել էր` 2012-ի մայիսի 17-ին ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի կողմից, սակայն տարբերությունն այն է, որ Ավստրալիայի օրենսդրությունը թույլ է տալիս առանձին նահանգին նմանատիպ բանաձեւ ընդունել, իսկ ԱՄՆ-ի օրենսդրությունը թույլ չի […]

Հայաստանը եւ Ղարաբաղը խաղաղության գործընկեր չունեն. Ռ Կիրակոսյան

Ամենակարեւոր եզրակացությունը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից այն է, որ նրանք ընդհանրապես հանդիպեցին”,-հայտարարեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` լրագրողների հետ հանդիպմանը: “Սա ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր Սաֆարովի գործից հետո, եւ հանդիպման կարեւորությունը նրանում չէ, թե ինչ ասեցին Նալբանդյանը կամ Մամեդյարովը, սա պարզապես մարտահարվեր էր ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ միջազգային հանրությանը”,-կարծիք հայտնեց քաղաքագետը: Նրա խոսքով` Ադրբեջանի` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի