15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԼՂՀ ԱԳ նախարարն ամփոփեց տարին

Դեկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին տեղի և հավատարմագրված արտասահմանյան լրագրողներ:   Մամուլի ասուլիսը նվիրված էր նախարարի պաշտոնավարման 100 օրվան և 2012 թվականի արդյունքներին:   ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը որպես անցնող տարվա կարևորագույն քաղաքական իրադարձություն նշեց հուլիսին կայացած նախագահական […]

“Երբ նայում ես Հայաստանին դրսից, մազերդ բիզ-բիզ են կանգնում”

Հայաստանի ղեկավարությանը չունի արհեստավարժություն: Այս մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հետ զրույցում հայտարարել է սփյուռքահայ հայտնի գործարար, ծնունդով արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանը: “Դա խայտառակություն է, երբ թոշակն ավելացնում են 6 դոլարով: Եթե ստիպել օլիգարխներին եւ նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար: Պետք է սկսել […]

Հրադադարը խախտվել է 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համապատասխան միջոցներ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:    

ԼՂՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկեց շփման գծում տիրող իրավիճակը

Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում անցկացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցերի:  

Մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը շփման գծում խախտվել է շուրջ 200 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ  200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի […]

15000-րդ այցելուն Արցախում

Այսօր ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր ստացավ այս տարվա տասնհինգհազարերորդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելս նահանգի քաղաքացի, 24-ամյա Նգուեն Դավիթ Հանգն է: Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը Նգուեն Դավիթ Հանգին հանձնեց 2012 թվականին Արցախ այցելած թվով 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիրը և հուշանվերներ:  ԼՂՀ  ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2011 թվականի […]

Հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի հատվածում անցկացվել է հերթական դիտարկումը: Դիտարկումից առաջ Իջևանի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել են հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:   Հայ-ադրբեջանական սահմանգծի Տավուշի մարզի Կայանավան և […]

Ժառանգությունը շնորհավորել է արցախցիներին

1991 թ. դեկտեմբերին, երբեմնի Խորհրդային Միության մայրամուտը ազդարարած Բելովեժյան համաձայնագրերի կնքումից երկու օր անց եւ ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1922-ի «Խորհրդային Միության հիմնադրման պայմանագիրը» լուծարելուց երկու օր առաջ, ԽՍՀՄ մի ինքնավարությունում` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեց անկախության հանրաքվե:  Ավելի վաղ, քան խորհրդային լիիրավ հանրապետություններից շատերը «Ալմա-Աթայի արձանագրությամբ» (21.12.1991թ.) կհայտարարեին ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, Լեռնային […]

Նալբանդյանն ու Մամեդյարովը քննարկելու ոչինչ չունեն

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2013 թ-ի տարեսկզբին, սակայն առայժմ հայտնի չէ հանդիպման վայրը: Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել  օրեր առաջ Դուբլինում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի շրջանակում: Ի՞նչ է սպասվում այս հանդիպումից. Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց ակնկալիքների ու մտահոգությունների մասին են հայտնել  փորձագետները:   Քաղաքագետ Ալեքսանդր […]

800 կրակոց

Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի