14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ժառանգությունը շնորհավորել է արցախցիներին

1991 թ. դեկտեմբերին, երբեմնի Խորհրդային Միության մայրամուտը ազդարարած Բելովեժյան համաձայնագրերի կնքումից երկու օր անց եւ ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1922-ի «Խորհրդային Միության հիմնադրման պայմանագիրը» լուծարելուց երկու օր առաջ, ԽՍՀՄ մի ինքնավարությունում` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեց անկախության հանրաքվե:

 Ավելի վաղ, քան խորհրդային լիիրավ հանրապետություններից շատերը «Ալմա-Աթայի արձանագրությամբ» (21.12.1991թ.) կհայտարարեին ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնն ամրագրեց հանրաքվեի արդյունքով` 1991թ. դեկտեմբերի 10-ին:

 Այնուհետ այդ ժողովրդին վիճակվեց պատերազմում պաշտպանել իր անկախությունը եւ, թեկուզեւ աշխարհի կողմից չճանաչված, կերտել սեփական պետությունը` 15 տարի անց նույն օրը ընդունելով ԼՂՀ հիմնական օրենքը:

 Շնորհավորելով Արցախի ժողովրդին անկախության ընթացքի հանգուցային հանգրվաններից մեկի` պետական անկախության հանրաքվեի օրվա առթիվ` մաղթում ենք, որ ամենքիս ջանքերով օր առաջ գա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայաստանյան եւ միջազգային ճանաչման օրը` բերելով Արցախի հայությանը արժանի խաղաղություն, բարեկեցություն եւ հզորություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ