02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նալբանդյանն ու Մամեդյարովը քննարկելու ոչինչ չունեն

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2013 թ-ի տարեսկզբին, սակայն առայժմ հայտնի չէ հանդիպման վայրը: Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել  օրեր առաջ Դուբլինում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի շրջանակում:

Ի՞նչ է սպասվում այս հանդիպումից. Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց ակնկալիքների ու մտահոգությունների մասին են հայտնել  փորձագետները:

 

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյան. “Մինսկի խմբի համանախագահների ջանքերն առաջին հերթին պետք է ուղղվեն վստահության մթնոլորտի վերականգնմանը: Շուրջ երկու-երեք տարի առաջ կողմերի միջեւ ձեռք բերված համեմատական վստահությունը Սաֆարովի գործարքը հավասարեցրեց զրոյի: Կարելի է ասել, որ բանակցային գործընթացը դուրս է եկել բնականոն հունից”:

 

Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան. “Արտգործնախարարների կայանալիք հանդիպումից ոչ մի ակնկալիք չկա: Սա ոչ առաջին, ոչ տասներորդ, ոչ էլ վերջին հանդիպումն  է: Առնվազն հաշվի առնելով այն հանգամանքը, որ գալիք տարի թե՛ Հայատստանի, թե՛ Ադրբեջանի գործող նախագահները պատրաստվում են ընտրությունների՝ ղարաբաղյան հակամարտության հարցում որեւէ փոփոխության չպետք է սպասել: Իհարկե, նման հանդիպումները, եւ առհասարակ Մինսկի խումբը անվտանգության, ինտերնացիոնալացման յուրօրինակ ձեւչափ է, ինչը մեծ կարեւորություն ունի”:

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյան .Չկա որեւէ ակնկալիք: Ավելին՝ խիստ կասկածանքով եմ վերաբերում, որ տարեսկզբին մատնանշվող հանդիպումը կկայանա: Սա կարելի է հիմնավորել այն փաստով, որ Դուբլինում այդպես էլ չկայացավ եռակողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արդտգործնախարարների եւ ԵԱՀԿ համանախագահների միջեւ: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Նալբանդյանն ու Մամեդյարովը քննարկելու ոչինչ չունեն: Նրանք ասելիք չեն ունենա եւ նախատեսված հանդիպմանը, եթե այն, իհարկե, կայանա:  Համանախագահները քաջ գիտակցում են, որ Հայաստանում եւ Ադրբեջանում այժմ առավել կենտրոնացած են ներքաղաքական խնդիրների վրա, եւ ամեն կերպ փորձում են հանդիպումներ կազմակերպել, որպեսզի հնարավորինս բացառեն այս ընթացքում պատերազմի վերսկսման գործոնը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ