15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ինչից է կախված Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը

 ՛՛Հայկական կողմի ճկունությունից ու բանիմացությունից է կախված Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ նախկին արտգործ նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա՝ Ստեփանակերտ-Երևան չվերթը միանգամայն իրագործելի է առանց ադրբեջանական իշխանությունների թուլտվության, սակայն նման խնդիր չէր առաջանա, եթե հայաստանյան կողմը սկսեր Ղարաբաղի ճանաչման իրական գործընթացը: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ՝ օդանավակայանի բացել-չբացելը կապված է Մինսկի խմբի […]

Համանախագահների հայտարարությունը կենդանության նշան ցույց տալ էր.Արամ Կարապետյան

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների արած հայտարարությունը, ըստ ԼՂՀ նախկին արտգործ նախարար Արման Մելիքյանի, ուղղակի ասում էր, որ համագործակցությունը շարունակվելու է և երկու երկրների արտգործ նախարարների մակարդակով է շարունակվելու: ՛՛Առաջիկայում նախագահական ընտրություններ են, Հայաստանը հնարավորություն ունի շունչ քաշել այդ տարօրինակ գործունեությունից՛՛,-այսօր ասուլիսում ասաց Մելիքյանը: Մյուս բանախոսի՝ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի գնահատմամբ՝ այս անգամվա հայտարարությունն ընդամենը կենդանության […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամփոփել են տարածաշրջան կատարած այցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, տարածաշրջան կատարած իրենց այցն ամփոփել են հայտարարությամբ, որը զեզտեղված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ […]

Նախագահը ժամանել է Լիբանան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն:  Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են ”Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց […]

Ֆրանսիական “FRANCE 24” հեռուստաաալիքի պատրաստած տեսանյութը ԼՂՀ վերաբերյալ /վիդեո/

       Պատասխանը կլինի ազդեցիկ, իսկ զենքը` ծանր, տանկերով, ռազմական տեխնիկայով` շփման ամբողջ գծով: Սա այն ուղերձն է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը ուղարկում է Ադրբեջանին, եթե վերջինս ցանկություն ունենա հարձակվել: Այս զորավարժությունը ծավալվում է ադրբեջանական ուժերից 10կմ-ից պակաս հեռավորության վրա, որոնք միլիարդավոր դոլարներ են հատկացնում իրենց ռազմական բյուջեին: Նրանք գտնվում են կովկասյան այս լեռների անմիջապես ետեւում: Մենք Աղդամում ենք` Ադրբեջանում: […]

Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի անդամները ԼՂՀ-ում են

Նոյեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` նրա նախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական   հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել  է ղարաբաղյան հիմնահարցի տարբեր խնդիրների նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի  դիրքորոշումը: Նշելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում […]

200 անգամ հրադադարը խախտվել է

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ  850 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի պաշտպանություն:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ ֆորը, Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, այսօր ժամանել են Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Այցի շրջանակներում նրանք կժամանեն նաեւ Երեւան եւ Բաքու: Ստեփանակերտում համանախագահները հանդիպել են ԼՂ նախագահ Բակո  Սահակյանի հետ:

Լեռնային Ղարաբաղը շահում է` միանշանակ. ռուս քաղաքագետ

“Վերջին շրջանում Ստեփանակերտը փորձում է որպես առանձին խաղացող հանդես գալ համաշխարհային քաղաքականության մեջ: Փորձում է առաջ տանել իր սուբյեկտիվ դիրքերը միջազգային ասպարեզում: Պետք է նկատել, որ գործընթացը սկսված է”, -Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել  Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, ռուսական “Российские вести” պարբերականի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովը: Քաղաքագետը ողջունում է այն փաստը, որ […]

7 օրում` 600 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ  600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: Henaran.am-ին տեղեկացնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի