14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի նոր մանկապարտեզը շուտով շահագործման կհանձնվի /ֆոտո/

մանկապարտեզ1մանկապարտեզԸնթացքում է ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի մանկապարտեզի կառուցումը: Ֆինանսավորումը` Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության կողմից:

Նոր մանկապարտեզը, որ նախատեսված է 50 երեխայի համար, շահագործման կհանձնվի 2013-ի կեսերին եւ ամբողջությամբ կահավորված: Ընթացքում են տանիքի կառուցման աշխատանքները: Գյուղի գործող մանկապարտեզը, որն ունի 50 տարվա վաղեմություն, վաղուց հայտնվել էր վթարային վիճակում: Խնդիրը հրատապ լուծում էր պահանջում:

Սա ֆրանսահայ համայնքի երկրորդ ծրագիրն է համայնքում, որն արդեն երկու տարի է, ինչ ունի նաեւ կանոնավոր ջրամատակարարում: Գյուղը, որը տարածվում է Ստեփանակերտ – Կարմիր Շուկա – Մարտունի ճանապարհի աջակողմյան մասում, գտնվում է Ամարաս վանքային համալիրից 5.5 կմ հեռավորության վրա:

Ծրագրի պատասխանատուն  Հակոբ Գյուլգյուլյանն է:

 

“Հայաստան” Համահայկական Հիմնադրամ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ