Հանձնարարվել է ուսումնասիրել առաջնագծում զոհված ու վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ապրիլի սկզբին առաջնագծում զոհված և վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների խնդիրներին, աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է ուսումնասիրել տվյալ ընտանիքների առաջնային սոցիալական կարիքները և ներկայացնել դրանք՝ համապատասխան նպատակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: «Այս օրերին շատ է խոսվում առաջնագծում զոհված և վիրավոր մեր զինծառայողների ընտանիքների խնդիրների մասին, բայց քչերն են […]