Զոհված զինծառայողների ընտանիքներին և կամավորականներին կցուցաբերվի նյութական աջակցություն. ԼՂՀ վարչապետ
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին, հրետակոծությունիծ տուժած բնակավայրերի բնակիչներին և առաջնագիծ մեկնած կամավորականներին նյութական աջակցություն է ցուցաբերվելու: Այսօր այդ մասին այսօր ԼՂՀ Աժ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ ներկայումս բացի բազմաթիվ բարերարների ցուցաբերած միանվագ ֆինանսական օժանդակություններից, պետական աջակցության ցուցաբերման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ են կատարվում: […]





































