11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՂՀ ԱԳ նախարար մեկնաբանել է շրջանառվող «Լավրովի» փաստաթղթի վերաբերյալ լուրերը

Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում մենք առաջնորդվում ենք, ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումների, այլ բացառապես պաշտոնական հայտարարությունների հիման վրա:

Այսօր  այդ մասին ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը պատասխանելով ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի հարցին ՝ ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակմամբ շրջանառվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ գոյություն ունի հակամարտության կարգավորման «Պուտինի» կամ «Լավրովի» փաստաթուղթ:

«Մեր քաղաքականությունն իրականացնելիս մենք չենք առաջնորդվում մամուլի հրապարակումներով: Կոչ կանեի որպեսզի բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները » ,-ընդգծել է նախարար Միրզոյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ