24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավրով հեռացիր մեր երկրից. ՀՀ-ում ՌԴ դեսպանին անականկալներ են սպասվում/վիդեո/

Ազատության հրապարակում, այս պահին մեկնարկել է «Ձերքներդ հեռու Արցախից» անվանում կրող բողոքի ակցին: Ազատության հրապարակից Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիային մասնակցում են մի քանի հարյուր քաղաքացիներ:

Ակցիայի մեկնարկին հնչեց ՀՀ հիմնը, որից հետո նախաձեռնության կազմակերպիչ Դավիթ Սանասարյանը ներկայացրել է նախաձեռնության բուն բովանդակությունը եւ պահանջները:

Մեր թղթակցի փոխանցմամբ պահանջում մասնավորապես ասվում է.

Մենք, դասեր քաղելով Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, իրականացրած պատերազմական հանցագործություներից հատկապես՝ ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ, հայտարարում և պահանջում ենք՝

1. Հայաստանը և Արցախը Ադրբեջանին որևէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն,

2. Արցախի խաղաղության և անվտանգության միակ ապահովող եղել է և պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին և այլոց պաշտպանելու համար,

3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ,

4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը,

5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ:

Դ. Սանասարյանի խոսքով վաղը կայանալիք Սարգսյան- Նալբանդյան- Լավրով հանդիպմանը քննարկվելու է ԼՂՀ տարածքների զիճման հարցը. «Սիկտիր Լավրով մեր երկրից, որովեհետեւ ոչ մի թիզ հող չենք զիճելու: Սա պոպուլիստական հայտարարույթուն չէ, այլ այն խոսքերն են, որը կարող ես ասել արյան գնով հողեր պաշտպանաց հայերը»:

Դ. Սանասարյանը բարձրաձայն հնչեցրեց քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդինների անունները: «ՌԴ դեսպանի համար անակնկալ են պատրաստել, որն կհանձնվեն դեսպանատանը»,- ասացՍանասարյանը

 

Քիչ անց կմեկնարկվի երթը դեպի ՀՀ ԱԳն նախարարություն ապա ՌԴ դեսպանատուն:

Մանրամասները`քիչ անց տեսանյութով.

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ