28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աննպատակ փողեր /վիդեո/

Կառավարության որոշմամբ այս տարի նույնպես 24 մլն դրամ տրամադրվեց՝ 200 գայլի ոչնչացման համար, ինչը դժգոհություն է առաջացրել բնապահպանների մոտ:

«Ամեն տարի գումար են դուրս գրում, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ գայլերի հարձակումները չեն նվազում։ Այսինքն, այդ գումարները բացարձակ աննպատակ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է բնապահպան Սիլվա Ադամյանը` հավելելով, որ իրենք բազմիցս նամակներ են ուղղել թե վարչապետին, թե հՀ բնապահպանության նախարարությանն՝ այս խնդրով. «Երբ մենք կարդացինք, որ նորից այս օրհասական պահին 24 մլն դրամ պետք էտրամադրեն մի գործի համար, որը բացարձակ առաջընթաց չունի, մենք հասկացանք, որ այդ գումարը ծախսվում է հենց այնպես»:

Բնապահպան Կարինե Դանիելյանը իր խոսքում հատուկ շեշտեց, որ գայլը շատ խելացի կենդանի է եւ նա ստիպված է դուրս գալիս իր ապրելու վայրից. «Նշանակում է, որ մենք կամ ոչնչացրել ենք տարածքը, որտեղ նա ապրում է, կամ շինարարության տակ ենք դրել, կամ անտառն ենք ոչնչացրել։ Այսինքն, ոչնչացրել ենք իր ապրելու տարածքը։ Դա բնության պատասխանն է»:

Հանդիպման մյուս բանախոս` բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանն էլ նշեց, որ մեկ ծառ հատելով՝ հսկայական վնաս է հասցվում կենդանիների միջավայրին. «Բոլոր հնարավոր միջոցներից զրկելով՝ մենք նրանց համար ստեղծում ենք նպաստավոր պայմաններ՝ մոտենալու մարդու միջավայրին: Եթե որոշվել ենք տարեկան 200 գայլ ոչնչացնել, դա կենդանիների դեպքում հսկայական գլխաքանակ է եւ փաստորեն վերջին 5 տարում 1000 կենդանի է սպանվել և այդ 600-ը, 800-ը կարող էին մեծ թիվ բերել՝ սերնդի առումով»։

Սիլվա Ադամյանն էլ ընդգծեց, որ մի քանի տարի է՝ իրենք ահազանգում են, որպեսզի այդ գումարն ուղղվի գիտական հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան լուրջ մոնիթորինգ անցկացնել, սակայն ապարդյուն. «Մենք դիմելու ենք վարչապետին, որպեսզի այդ փողն ուղղվի դեպի Արցախ, դեպի մեր բանակ։ Եթե դա չի ուղղվում հաստատություններին, որոնք պետք է անեն ուսումնասիրություններ, մենք կարծում ենք, որ բացարձակ անարդյունավետ է այս գումարն ուղղել գայլերի որսին»։

fsafwSFWEGFSEGFSEG

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ