07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բակո Սահակյանն ընդունել է ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին սկզբունքային աշխատանքի եւ անկեղծ բարեկամության համար՝ նշելով, որ հենց այս գաղափարներն են ընկած Եվրոպա-Արցախ հարաբերությունների հիմքում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ