23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի դրոշի, զինանշանի ու օրհներգի մասին օրենքներում փոփոխություններ են կատարվել

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»¸ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին»» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]

Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել էներգետիկայի ոլորտի աշխատակիցներին

Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել աշխատանքում բարձր արդյունքներ գրանցած համակարգի մի խումբ ներկայացուցիչների: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկան մեր տնտեսության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է երկրի դինամիկ զարգացումը […]

Արցախի խորհրդարանն ընդունեց 2018թ.-ի պետական բյուջեն

Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովը գումարել է 6-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ընթացքում նախատեսված բյուջետային քննարկումներին մասնակցել է Կառավարությունը՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում իշխանության օրենսդիր և գործադիր թևերի միջև  գործնական ու վստահելի համագործակցության իրողությունը՝ որպես սահմանադրական մշակույթի շարունակական ձևավորման վկայություն: Նստաշրջանի օրակարգը […]

Մոսկվայում Ղարաբաղի կոնֆլիկտի սրացման են սպասում. Հայկական Ժամանակ

2018 թվականին Հայաստա­նի եւ Ադրբեջանի նախա­գահական ընտրությունները արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հա­կասությունները: Այս մա­սին ասվում է Արտաքին հար­ցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի ար­տաքին քաղաքականությու­նը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում: ԱՀՌԽ փորձագետները հիշեցնում են, որ 2018-ի մարտին Հայաստա­նում նախագահական ընտրու­թյուններ տեղի կունենան եւ աոա­ջին անգամ նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողմից, այլ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Աերժ Սարգսյանն իրավունք […]

Տարածքների դիմաց. Հայկական Ժամանակ

Շվեյարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հիմնական պայմանն այն էր, ոք ՀՀ-ն դուրս կգա «օկուպացված տարածքներից», ինչից հետո իրենք կկարգավորեն հարաբերությունները: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: «Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ-ն չեղարկի այդ համաձայնությունները… այնքան ժամանակ, քանի դեռ մեր պայմանը չկատարվի, այդ համաձայնագրի կյանքի կոչումն անհնար է», – ասել է նա: Հայաստանի […]

Տեղի կունենա Արցախի ԱԺ 6-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը

Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացնելով առաջիկա լիագումար նիստի համար երաշխավորված օրենսդրական նախաձեռնությունները՝ ԱԺ նախագահը նշել է, որ  շարունակվելու են դեկտեմբերի 14-ին ընդմիջված 2018թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Նախորդ նիստից հետո՝ 24 ժամվա ընթացքում, 2 պատգամավոր և 2 խմբակցություն ներկայացրել են բյուջեի […]

Երբ անհրաժեշտ լինի. Ժողովուրդ

Օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անդրադարձել է ապրիլյան պա­տերազմին: Հարցին, թե ապրիլյան պատերազմի արդյունքը որքան էլ մենք մեր ներսում փորձենք հաղթանակ համարել, որ Ադրբեջանը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրը ամբողջությամբ լուծել, այնուամենայնիվ փաստ է, որ մենք կորցրել ենք շատ բարենպաստ դիրքով բարձրագագաթ Լելե թեփեն, ինչո՞ւ հնարավոր չի լինում վերադարձնել այն. […]

Զինվորականները ծեծել ու հայհոյել են պետավտոտեսուչներին

Հադրութում Պաշտպանության բանակի N զորամասի դիվիզիոնի հրամանատարներ, մայոր Աբրահամ Ս.-ն եւ Անդրանիկ Պ.-ն մեղավոր են ճանաչվել ավտոտեսչության աշխատակիցներին հայհոյելու եւ ծեծելու համար ու դատապարտվել տուգանքի: Ըստ մեղադրանքի՝ Աբրահամն ու Անդրանիկը հուլիսի 14-ին ժամը 10:00-ի սահմաններում հայհոյել և ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ավտոտեսչության աշխատակիցներ Սասուն Բ.-ի եւ Արման Մ.-ի նկատմամբ: Դատավարությունն անցկացվել է Սյունիքի մարզի […]

Պատերազմի վտանգ կա. 168 Ժամ

«Ինձ համար բացահայտում էր Սերժ Սարգպանի դիտարկումն այն մասին, որ ոչ մի կոնկրետ կետի շուրջ կողմերը չեն բանակցում: Սա բացասական հանգամանք է, քանի որ գործընթաց դեռ չի սկսվել: Այն փաստը, որ նախարարները մեկ շաբաթ առաջ Վիեննայում հանդիպեցին, և հանդիպումը տևեց ութ ժամ, տպավորություն ստեղծեց, թե նախարարները, ինչ­պես այդ մասին բացահայտ ադրբեջանական կողմն էր նշել հանդիպումից […]

Արցախի նախագահն ընդունել է Գագիկ Ծառուկյանին ու նրա եվրոպացի հյուրերին

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների եւ բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:  Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի