23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Մանվել Գրիգորյանի առաքելությունը

Շարունակվում է ԵԿՄ առքելությունն Արցախում: Այսօր ուխտագնացները շնորհավորեցին Արցախի բազմազավակ ընտանիքների, մի շարք զորամասերի զինծառայողների, բուժհիմնարկների անձնակազմերի եւ բուժում ստացողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Երեք սերունդների երկրապահները եղան նաեւ հոսպիտալներում: Ամենուր փոխանցվում էին ջերմ խոսքեր եւ խորհրդանշական նվերներ: Երկրապահները հանդիպում ունեցան Ստեփանակերտի քաղաքապետարանում եւ մի շարք վարչական շրջանների աշխատակազմերում: Երկուստեք փաստվեց, որ առաքելությունները նույնական են: […]

Գեներալ Մանվելը անակնկալի է բերել արցախցիներին

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ  Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելեց  նաեւ Արցախ աշխարհ: Մոտ 1 000 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լինի Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք, իրականացնել առաքելությունը: Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան […]

Մեր կողմից թույլ տրված ցանկացած վրիպում կարող է ունենալ այն հետևանքները, ինչն ունեցել ենք Հայոց պատմության տարբեր հանգրվաններում. Ս. Հասրաթյան

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, անդրադառնալով զինծառայողների վիրավորվելու լուրը թաքցնելու մասին մամուլի հրապարակումներին, Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հարգելով խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը, այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ ունենալով դեռևս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկիր, մենք պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության […]

Որոշեցի, որ այս տարի Ստեփանակերտը պիտի ուրախ լինի. Շուշան Պետրոսյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրուցում ամփոփում է անցնող տարին, ներկայացնում 2018 թվականի անելիքները: Ստեփանակերտում հունվարի 6-ին մեծ համերգ է լինում: Տեսանյութում պատգամավորը ներկայացնում է այդ ծրագրի մանրամասները:  

«Շնորհավորում եմ մեր սահմաններն անսասան պահող քաջորդիներին՝ գեներալից մինչև շարքային». Բակո Սահակյանի ամանորյա ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի  Ամանորի շնորհավորական ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, Եկել է պահը հրաժեշտ տալու 2017 թվականին եւ դիմավորելու նոր՝ 2018 թվականը:  Անցնող տարին եղել է բավականին հագեցած, հարուստ տարբեր իրադարձություններով ու ձեռքբերումներով:  2017 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Բարեփոխումներ իրականացվեցին կառավարման համակարգում, որոնց նպատակն է ավելի արդյունավետ դարձնել կառավարման ոլորտը, […]

2017-ը Արցախի Հանրապետության ԱԺ-ի համար արդյունավետ էր

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորում է. Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեզ հետ միասին ամփոփում ենք մեր անկախ տարեգրության ևս մեկ էջ՝ հագեցած նոր ձեռքբերումներով, երկրի անվտանգության ու ապահովության բարձրացման վճռական նախաձեռնություններով և համահայկական միասնության ամրապնդման հետևողական քայլերով: 2017 թվականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար արդյունավետ էր թե՛ օրենսդրական աշխատանքի, թե՛ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ […]

Լավ եւ վատ նորություն. Ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին առավել սերտացնել կապերը հայրենիքի հետ, առավել ակտիվ լինել հայրենիքի խնդիրների հարցում, միավորվել, ամուր կամք դրսևորել ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումների սպասարկման համար: Այլ կերպ ասած՝ Ալիևը ադրբեջանական «սփյուռքի» մոբիլիզացիա է հայտարարում, ինչը մի կողմից լինելով Հայաստանի, նաև հայկական սփյուռքի համար մարտահրավեր, մյուս կողմից նաև վկայում […]

Ինչպես կանխել պատերազմը. 168 Ժամ

Սա շատ հին հակամարտություն է, միջնորդները, այսինքն` դիվանագետները, փոխվում են, նոր դիվանագետներին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում այս կոնֆլիկտին ծանոթանալու, դրա տրամաբանությունը հասկանալու համար, բավականին մեծ ժամանակ է ծախսվում, գալիս է նոր դիվանագետը, նրանք այն սերնդի ներկայացուցիչներն են, որոնք այս հակամարտության ձեւավորման ժամանակ նույնիսկ դիվանագետի կոչում չեն ունեցել: Ես սա այս դժվար հակամարտության չկարգավորման հիմնական […]

7 օր` առաջնագծում

Դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:  ԱՀ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի