10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Զինվորականները ծեծել ու հայհոյել են պետավտոտեսուչներին

Հադրութում Պաշտպանության բանակի N զորամասի դիվիզիոնի հրամանատարներ, մայոր Աբրահամ Ս.-ն եւ Անդրանիկ Պ.-ն մեղավոր են ճանաչվել ավտոտեսչության աշխատակիցներին հայհոյելու եւ ծեծելու համար ու դատապարտվել տուգանքի:

Ըստ մեղադրանքի՝ Աբրահամն ու Անդրանիկը հուլիսի 14-ին ժամը 10:00-ի սահմաններում հայհոյել և ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ավտոտեսչության աշխատակիցներ Սասուն Բ.-ի եւ Արման Մ.-ի նկատմամբ:

Դատավարությունն անցկացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: ՊԲ զինծառայողներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքն ու միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, ինչն էլ բավարարվել է:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Աբրահամին եւ Անդրանիկ մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ Աբրահամին տուգանել 300 հազար դրամով, իսկ Անդրանիկին՝ 150 հազար դրամով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ