23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Դիտարկում շփման գծում

Դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։   Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը […]

Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին վերանորոգման ու փոսալցման աշխատանքներ են իրականացվել (ֆոտո)

Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին մասնակի վերանորոգման ու փոսալցման աշխատանքներ են իրականացվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Ճանապարհի հատկապես մի քանի հատվածներում դրանց իրականացումը խիստ անհրաժեշտություն էր», – նշել է նա:

Երեք հաղորդագրություն. Ժամանակ

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արցախ և դիտել այնտեղ իրականացվող զորավարժությունը, նաև անցկացրել խորհրդակցություն պաշտպանական խնդիրների թեմայով: Այդօրինակ այցերը Սարգսյանի օրակարգում ամենևին նորություն կամ հազվադեպ երևույթներ չեն, և այդ տեսանկյունից, իհարկե, չկա առանձնահատուկ որևէ բան, սակայն իրավիճակին առանձնահատկություն հաղորդում են այն ժամանակահատվածներն ու մթնոլորտը, որ ուղեկցում են յուրաքանչյուր այց: Եվ այդ տեսանկյունից դեկտեմբերի 2-ի […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության […]

«Մեր ցանկությունն է՝ ՀՀ-ում Արցախի շրջանավարտները սովորեն այն մասնագիտությունները, որոնք Արցախում չկան»

Արցախի շրջանավարտների 60 տոկոսը կրութությունը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, նվազել են բնագիտական ուղղությամբ ընդունվողները. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը: Նրա ներկայացմամբ՝ Արցախի Հանրապետությունում միջին մասնագիտական ծրագրեր հիմնականում իրականացնում են կոնկրետ մասնագիտական կողմնորոշում ունեցող քոլեջները: Ինչ վերաբերում է Արցախում բարձրագույն կրթություն ստացողներին, Արմեն Սարգսյանը նշեց, […]

Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանն այցելել են հանրապետության կենտրոնական եւ արեւելյան մասերում տեղակայված զորամասեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 4-ին այցելել է հանրապետության կենտրոնական եւ արեւելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել մի շարք զորանոցների եւ այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:  

Արցախի եւ Հայաստանի նախագահները ծաղկեպսակներ են դրել Մարշալ Բաղրամյանի հուշարձանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին Մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտում անվանի զորավարի հուշարձանին:

Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք. Ս. Սարգսյան

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին: Նույն […]

Կվերակառուցվի Բերձորի մարզադպրոցի շենքը

ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ կվերակառուցվի է Բերձորի մարզադպրոցի գործող շենքը: Շենքում տեղակայված է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժինը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն ասել է, որ հավաքագրված միջոցներով առաջին հերթին քաղաքի կենտրոնում նախատեսվում է կառուցել արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժնի շենքը: Այնուհետև […]

Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված ՏԻՄ ոլորտի խնդիրները

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների՝ Սահմանադրությամբ նախատեսված բարեփոխումների իրականացման հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդյունավետորեն գործող տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարական համակարգի կարեւորագույն բաղադրամասերից են, ինչը պահանջում է պատասխանատվության բարձր մակարդակ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի