25 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Թուրքիայի ներգրավումը բանակցություններին անհնարին է և անթույլատրելի. պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ՝ նոյեմբերի 29-ին, հայտարարել է, որ Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ «Արցախպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ հանդիպմանը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ, առհասարակ, պետք է խոստովանել մեկ բան՝ Թուրքիան մշտապես ներգրավված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության […]

Բաքվի առաջին հարվածը. Ժամանակ

Երեկ Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանա­կան վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձեւակերպումներ:   ՍԾՏՀ  ԽՎ 25- ամյակի առիթով մշակված հռչակա դրույթ տարածաշրջանում հակամարտությունների կար­գավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականու­թյունն է նշվում: Բանաձեւի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, […]

Արցախի հարցը չի կարելի նույնացնել այլ կոնֆլիկտների հետ. ՀՀԿ

«Մի շարք պետություններ, այդ թվում Ադրբեջանը եւ Թուրքիան, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները, վերցրել են մի սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ընդունել են մի դեկլարացիա, որը ոչ միայն ՀՀ շահերից չի բխում, այլեւ չի բխում այն տրամաբանությունից, այն իրավական բազայից, որը գոյություն ունի»,-քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ […]

Բակո Սահակյանը Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր անդամներ է նշանակել

Համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման կարգի` Խորհրդի անդամի երկու թափուր տեղերի համալրման համար 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել են երեք թեկնածուներ` Արթուր Վեսմիրի Ներսիսյանը՝ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն, Նվարդ Անդրանիկի Ալեքսանյանը՝ Հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր, Սուրեն Ազատի […]

Բակո Սահակյանը Հովհաննես Սահակյանի հետ քննարկել է Արցախում սոցիալական ապահովության ծրագրերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին:  Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ այս ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի […]

Սա Ադրբեջանի կողմից ահազանգ է. 168 Ժամ

Թերթը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:  -Պարոն Աբրահամյան, նոյեմ­բերի 24-ին Բրյուսլում ստորագրվեց Հայաստան–Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը, որում նաև աջակ­ցություն է հայտնվում ՄԽ շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Սա ի՞նչ նշանա­կություն կունենա ԼՂ խնդրի լուծման հարցում։ -Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում մինչ համաձայնագրի ստորագրումն էլ հստակ էր, դրա մասին բազմիցս […]

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել

Նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից՝ շփման գծի հյուսիսային հատվածում կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել […]

Մենք ժամանել ենք Բրյուսել այն համոզմամբ, որ գագաթնաժողովը կարևոր հանգրվան է լինելու Արևելյան գործընկերության համար. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովում. Հարգելի՛ նախագահ Տուսկ, Հարգելի՛ Բարձր ներկայացուցիչ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալ եմ այս գագաթնաժողովը համբերատարությամբ նախապատրաստելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։  Կցանկանայի նշել, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված […]

«Մանկական Եվրատեսիլ»-ի մեր մասնակցին պարային ֆլեշ մոբով աջակցություն են հայտնել

«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթին ընդառաջ, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 միջնակարգ դպրոցի շուրջ 150 աշակերտների մասնակցությամբ կայացել է «Բարությունն ուժ է» խորագրով պարային ֆլեշ մոբ: Ֆլեշ մոբի մասնակիցները պարել են «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միքայել Գրիգորյանի (Միշա) «Բումերանգ» երգի ներքո՝ իրնեց աջակցությունը հայտնելով նրա հաղթանակին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի […]

Ովքեր են ամենաշատ գումար փոխանցողները

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում Երևանի ժամանակով ժամը 09.50-ի դրությամբ հավաքվել է 12,505,456 դոլար։ «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացված Հեռուստամարաթոնին խոշոր գումար են նվիրաբերել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարանը՝ 350.000 ԱՄՆ դոլար,  հայ գործարար Սամվել Կարապետյանը ՝ 2.250.000 ԱՄՆ դոլար:  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նվիրաբերել է 200.000 ԱՄՆ դոլար: «Ֆլեշ» բենզալցակայանների ցնանցի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի