27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախցին տարկետման իրավունքից չէր էլ օգտվում. Արցախի ԿԳ փոխնախարար

Արցախում ուսանողները տարեկտման իրավունք չունեն: «Շատ շուտ՝ մոտավորապես 20-22 տարի առաջ, տարկետում կար, այսինքն, երբ գերազանց էր սովորում ուսանողնը,  իրավունք էր ունենում տարկետում ստանալ: Սակայն տարկետման իրավունքից նրանք չէին օգտվում, չէին օգտվում ոչ միայն Արցախի բուհերի ուսանողներն, այլև արցախցի այն ուսանողներն, ովքեր պետպատվերի շրջանակում սովորում էին ՀՀ պետական բուհերում: Այսինքն՝ ԵՊՀ անվճար համակարգում սովորող տավուշեցին օգտվում էր տարկետման իրավունքից, իսկ շուշեցին, ստեփանակերտցին, հադրութեցին և այլն՝ ոչ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ արդեն ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով սահմանափակվում է ակադեմիական տարկետման իրավունքը:

Արցախի փոխնախարարը շեշտեց, որ այս օրենքն ուղիղ առնչվում է հայրենիքի պաշտպանությանը, իսկ նրա համար հայրենիքը ոչ միայն սրբություն է, այլև շեշտում է, որ հայերի հայրենիքն այն տարածքում է, որտեղ ամեն րոպե պատերազմի վերսկսման վտանգ կա: «Ի վերջո ինչո՞ւ ենք մենք բերում ու միայն խոսում գիտության մասին, չէ՞ որ այդ նույն 2 տարին կարող է խանգարել նաև ապագա բիզնեսմենին, ապագա գյուղատնտեսին, շինարարին և այլն: Մյուս կողմից էլ փորձը ցույց է տալիս, որ այդ 2 տարվա ընդմիջումը, եթե ինչ-որ չափով խանգարում է մասնագիտության մեջ կայանալուն կամ վերադառնալուն, մյուս կողմից նաև ունի իր առավելությունները, քանի որ յուրաքանչյուր մասնագետ պետք է ունենա հայրենաճանաչություն»,- կարծում է Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է այս օրինագծի շուրջ բարձրացրած աղմուկին, ապա փոխնախարարն ընդգծեց. «Համոզված եմ, որ եթե հակառակ օրենքն ընդունեին, այսինքն՝ տարկետման իրավունք չլիներ, սակայն օրենքի փոփոխությամբ մտցնեին, միևնույն է, լինելու էին մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք ավելի ակտիվ հակառակն էին պնդելու՝ ասելով, որ տարկետման անհրաժեշտություն չկա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ