04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ղարաբաղի հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին․ Չավուշօղլու

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում տեղի ունեցած Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը:

«Նախագահ Էրդողանը Պուտինի հետ ունեցած հանդիպումներում ասել է, որ եթե  Ռուսաստանը վճռական լինի, ապա հարցը կարող է լուծվել և Թուրքիան այդ նախաձեռնությանը կաջակցի: Այդ հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին: Այդ հարցում մենք էլ մեր օգնությունը կցուցաբերենք»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ եթե Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը ցանկանում են լուծել իրենց խնդիրները, պետք է ուրեմն համագործակցեն: Դրանով թուրք պաշտոնյան նկատի է ունեցել նաև Կիպրոսի հիմնախնդիրը և Քաշմիրը հարցը, որի պատկանելիության վերաբերյալ վեճ կա Պակիստանի և Հնդկաստանի միջև: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ