28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանին Ջերմուկով կամ Մեղրիով միջանցք տալով՝ Հայաստանը կբաժանվի երկու մասի. Ռուբեն Գալիչյան. քարտեզագիր /Տեսանյութ/

Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն ու դրան Հայաստանի և Արցախի արձագանքն ապացույցն է, որ մենք մշտապես ուշացած ենք արձագանքում փաստերին՝ նախապես գործողություններ չնախաձեռնելով դրանք կանխելու ուղղությամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով դեկտեմբերի 12-ից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման միջոցով Արցախը շրջափակման մեջ պահելու ադբրբեջանական քաղաքականությանը, նման տեսակետ հայտնեց քարտեզագիր, Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը՝ […]

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով։ Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։ Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց […]

Ադրբեջանը հիստերիայի մեջ է: Բաքվում խիստ դժգոհ են. Փաստ

Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ զանգվածային հանրահավաք, որը միասնության, վճռականության, անսասանության յուրատեսակ խորհրդանիշ էր: Սա հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, որտեղ տարբեր տեղեկատվական հարթակներում փորձում են տարաբնույթ հիմարություններ շաղ տալ: Մինչ այս էլ թշնամական երկիրը ցավագին էր ընդունում Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը: Սա, ի դեպ, նաև ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել, ի […]

Սպիտակ տունը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևի հետ հեռախոսազրույցների մասին։ Հաղորդագրությունում նշվում է, որ այս զանգերում նրանք ամփոփել են սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում կայացած իրենց համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի […]

Ինչի՞ց է վախենում Արտակ Բեգլարյանը, որ իրական պատասխանատուների անունները չի ասում. Իրավունք

Ար­դեն 12-րդ օրն է, ինչ Ար­ցա­խը շրջա­փակ­ման մեջ է: Հա­յաս­տա­նին կա­պող ար­ցա­խյան մի­ակ կյան­քի ճա­նա­պար­հը ադր­բե­ջա­նա­կան կեղծ «բնա­պահ­պան­նե­րը» շա­րու­նա­կում են փակ պա­հել: Այս մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցել է մե­դի­ա­փոր­ձա­գետ ՏԻԳ­ՐԱՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ հետ: — Ակն­հայտ է, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին հա­մա­հունչ չեն այն քայ­լե­րը, ո­րոնք տես­նում ենք այս օ­րե­րին: Ի՞նչ կա­րող է ա­նել Հա­յաս­տա­նը, որ չի ա­նում: — Նախ` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պետք […]

Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված