23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ ԱՄՆ-ն կոչ է անում  կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասել է Միացյալ Նահանգների […]

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել փակված Լաչինի միջանցքի առնչությամբ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող թիվ 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից: «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:  

Ուրուգվայի Սենատը կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել բանաձեւին, որը կոչ է անում Ադրբեջանին «կատարել իր միջազգային պարտավորությունները եւ ապահովել ազատ տեղաշարժը Արցախ-Հայաստան կապող միջանցքով՝ վերջ դնելով բնակչության ճնշումներին»։ Այս մասին Twitter-ում հայտնել է Հարավային Ամերիկայի հայ ազգային խորհրդի ներկայացուցչությունը։ Ուրուգվայի Սենատը «համերաշխություն է հայտնել Արցախի բնակչությանը, որի մարդու իրավունքները պետք է հարգվեն հակամարտության կարգավորման բոլոր մասնակիցների […]

Հավաքական արևմուտքը վրեժխնդիր է լինում Մոսկվայից, որ խաթարել է գրեթե արդեն ստորագրված խաղաղության պայմանագիրը

Կարճ երեկվա ՄԱԿ ԱԽ-ի հրավիրված և քննարկման մասին.. Հավաքական արևմուտքը վրեժխնդիր է լինում Մոսկվայից, որ խաթարել է գրեթե արդեն ստորագրված խաղաղության պայմանագիրը՝ Արցախը Ալիևին հանձնելու և կտոր-կտոր անելու համար, մնացած թեզերը՝ հերթական լոլոներն են… Գրում է Արթուր Թովմասյանը: 

«Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք չի խնայում»

Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 2 տարում Ադրբեջանը Դաշքեսան-օկուպացրած(հանձնված) Քարվաճառ-օկուպացրած(հանձնված) Բերձոր կառուցել է 334կմ նոր ճանապարահ, որը համարում են ռազմաստրատեգիական: Ավելին, նոր ճանապարհը անցնում է Մռավի լեռան միջով: Չնայած այն, որ ձմռանը Քարվաճառում շատ ճանապարհներ կա՛մ անանցանելի են կա՛մ շատ դժվարանցանելի՝ Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք […]

Մինչև 2018-ը ոչ մի արցախցու մտքով այսպիսի բան չէր անցնի, հակառակը, մենք մեզ աշխարհի տերն էինք զգում․ Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան

«Թող զարմանալի չթվա, բայց Արցախն այսօր մենակ է մնացել, ինքն իր հետ մենակ, ոչ մեկը մատը մատին չի խփում, չի էլ ուզում խփի, կարծես Արցախն այս մարդկանց համար ընդհանրապես գոյություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ Նրա խոսքով՝ արցախցիներն ամեն օր արթնանում են այն հույսով, […]

Սա լրջագույն օպերացիայի սկիզբ է

Բերձորի միջանցքի փակումը հերթական անգամ հայրենական իշխանություններն օգտագործեցին հակառուսական քարոզչությունը թեժացնելու համար։ Մասնավորապես, իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը և իշխանամերձ ընդդիմադիր ուժեր շրջանառության մեջ դրեցին մի թեզ, ըստ որի՝ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին Միութենական պետություն մտնել։ Իբրև թե սա է լինելու Բերձորի միջանցքը բացելու պայմանը։ Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, փոխգնդապետ Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ որևէ […]

«Մերոնք ադրբեջանցիներին մի լավ ծեծել են, ռուսներն էլ չեն խանգարել»

Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 8-րդ օրը. 8 օր շարունակ Արցախը կտրված է Մայր Հայաստանից, իսկ թե ի՞նչ է անում Մայր Հայաստանի իշխանությունն Արցախում ապրող ավելի քան 120 հազար հային ադրբեջանական շրջափակման մեջ չթողնելու համար, մեդիափորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ Նաիրի Հոխիկյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության քայլերը տեսանելի չեն, որովհետև դրանք պարզապես չկան. այս կառավարությունը բացարձակապես […]

Այսօր տոնածառը մեր երկրում ավելի լավ է պաշտպանված, քան մարդկային կյանքերն ու հայրենիքը. հոգեբան

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Ու թեև տարբեր շրջանակներ ահազանգում են, որ իրավիճակն իսկապես ծայրահեղ է, այդուհանդերձ, հանրության տարբեր հատվածներ անհաղորդ են ստեղծված իրավիճակին: Հոգեբան Կարինե Նալչաջյանը իրավիճակից ելքերը տեսնում է վտանգի զգացման այդ ընկալունակության ահագնացման հետ: Անդրադառնալով հանրային նման տրամադրությունների պատճառներին՝ նա նկատեց. «Մեր հասարակությունը հետևողականորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի