15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Իշխանության փոխարեն ընդդիմությունն է գործում. Փաստ

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Ադրբեջանը շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Ավելին, երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀից Արցախ գազի մատակարարումը: Արցախում տեղի ունեցող տարբեր ակցիաներից զատ, […]

8 օր է՝ Արցախը շրջափակված է

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից: Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, […]

Վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել

Արցախի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ արդեն վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի եւ ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում եւ շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Հետադարձ կապ` 102, 911։

Անգամ աղմուկ բարձրացնելու հարցում սրանք անկարող են. Հրապարակ

Թվում էր, թե Արցախի ճանապարհը փակելու առաջին իսկ րոպեներից հայաստանյան իշխանություններն աշխարհին «SOS» կհնչեցնեին՝ պատգամավորները, ԱԳՆ-ն, սորոսականները կկապվեին իրենց բոլոր գործընկերների հետ եւ միջազգային ճնշում կապահովեին։ Սակայն անգամ աղմուկ բարձրացնելու հարցում սրանք անկարող են։ Քառօրյա բլոկադայից հետո միայն՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո որոշ ՔՊ-ականներ արթնացան թմբիրից եւ սկսեցին նամակներ գրել։ ՔՊ վարչության […]

Բանակցությունները ձախողվել են. Հրապարակ

Ռուս խաղաղապահներին մոտ աղբյուրից հավաստի տեղեկություն ստացվեց, որ ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությունները, որին մասնակցում էին ռուսական խաղաղապահները, Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, տապալվել են։ Ռուսները, քանի որ խիստ շահագրգռված էին, որ հանգուցալուծում գտնվի, հորդորել են, որ հայկական կողմը կոմպրոմիսի գնա, եւ մերոնք ադրբեջանական կողմին առաջարկել են՝ դուք բացում եք ճանապարհը եւ վերականգնում եք գազամատակարարումը, […]

Միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի Ադրբեջանի աղաղակող սադրանքը. Բրեդ Շերման

Միացյալ Նահանգները պետք է լինի այդ ջանքերի առաջատարը՝ ձեռնարկելով Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու իրական քայլեր։ Այս մասին ասել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։ «Ես խորապես անհանգստացած եմ այս պահին Արցախում ծավալվող հումանիտար աղետի մասին տեղեկություններից՝ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի շարունակվող եւ չթուլացող գործողությունների հետեւանքով։ Տեղեկացվել է, որ Ադրբեջանը փակել է Արցախը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի