24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի Ադրբեջանի աղաղակող սադրանքը. Բրեդ Շերման

Միացյալ Նահանգները պետք է լինի այդ ջանքերի առաջատարը՝ ձեռնարկելով Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու իրական քայլեր։ Այս մասին ասել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։

«Ես խորապես անհանգստացած եմ այս պահին Արցախում ծավալվող հումանիտար աղետի մասին տեղեկություններից՝ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի շարունակվող եւ չթուլացող գործողությունների հետեւանքով։

Տեղեկացվել է, որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի հետ կապող եւ սննթամթերքը, դեղորայքը եւ կենսականորեն կարեւոր այլ ռեսուրսները շրջան հասցնելու միակ եւ հիմնական ճանապարհը։ Արդյունքում՝ 120 000 արցախահայերի կյանքը եւ խաղաղության հեռանկարը տարածաշրջանում մնում են լրջորեն վտանգված։

Միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի այս աղաղակող սադրանքը եւ ձեռնարկի բոլոր հասանելի եւ անհրաժեշտ քայլերը՝ աջակցելու համար հայ ժողովրդին այս ծայրահեղ իրավիճակում։ Միացյալ Նահանգները պետք է լինի այս ջանքերի առաջատարը՝ ձեռնարկելով Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու իրական քայլեր, սկսած 907-րդ հոդվածի կիրառումից։
Սա եւս մեկ ցավագին պահ է հայ համայնքի համար, քանի որ նա շարունակում է բախվել Ադրբեջանի չդադարող ագրեսիային 2020թ. պատերազմից հետո։ Սակայն ես իմ աչքով եմ տեսել հայ ժողովրդի տոկունությունն ու վճռականությունը, եւ ես միշտ աջակցելու եմ Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, քանի որ մենք շարունակում ենք միասին պայքարել Հայաստանի եւ Արցախի դեմ հարձակումները դադարեցնելու համար»,- նշվել է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ