07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բանակցությունները ձախողվել են. Հրապարակ

Ռուս խաղաղապահներին մոտ աղբյուրից հավաստի տեղեկություն ստացվեց, որ ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությունները, որին մասնակցում էին ռուսական խաղաղապահները, Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, տապալվել են։
Ռուսները, քանի որ խիստ շահագրգռված էին, որ հանգուցալուծում գտնվի, հորդորել են, որ հայկական կողմը կոմպրոմիսի գնա, եւ մերոնք ադրբեջանական կողմին առաջարկել են՝ դուք բացում եք ճանապարհը եւ վերականգնում եք գազամատակարարումը, մենք թույլատրում ենք, որ մի փոքր խումբ՝ մեր ուղեկցությամբ, այցելի Կաշենի եւ Դրմբոնի հանքեր՝ «մոնիթորինգ անելու»։
Մեկ օրից ավելի խորհելուց հետո Ադրբեջանը հրաժարվել է՝ ասելով, որ պետք է հակառակ հերթականությամբ արվի․ նախ, դուք թույլատրում եք, որ մենք գնանք հանքեր՝ մոնիթորինգ անելու, ապա նոր կբացենք ճանապարհը եւ կվերականգնենք գազամատակարարումը։
Հայկական կողմը, բնականաբար, մերժել է, իրենք էլ չեն համաձայնել մեր առաջարկին, եւ բանակցությունները մտել են փակուղի։ Սրանով ադրբեջանցիները խոստովանել են, որ ոչ թե հանքերն են իրենց հետաքրքրում, այլ Արցախը վերցնելու խնդիր են լուծում։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցած մեր աղբյուրը նկատեց, որ սա նշանակում է, որ բլոկադան շուտ չի ավարտվի, եւ Արցախը պետք է պատրաստվի երկարատեւ դիմակայման:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ