20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ ԱՄՆ-ն կոչ է անում  կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչը։

«Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտը հետ է մղում խաղաղության գործընթացը՝ խաթարելով միջազգային վստահությունը այս գործընթացի հանդեպ և կարող է բերել պոտենցիալ ծանր մարդասիրական հետևանքերի։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ ձևն են»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ