15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ջալալ Հարությունյանին քրեական նոր հետապնդում է առաջադրվել /Ուղիղ/

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ Ջալալ Հարությունյանին մեղսագրվող արարքը հանցակազմ չունի: Գործը առաջիկայում կուղարկվի դատարան:

Ալիեւը Սերժ Սարգսյանի օրոք չէր համարձակվի պատերազմի գնալ. Տարասով. News.am

2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալու պահից ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք ենթադրում, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Փաշինյանը շատ հակասական, անհասկանալի հայտարարություններ […]

Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար. Հրապարակ

Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար, որպեսզի նա հրաժարվի ոչ միայն քաղաքական պայքարից, այլեւ Արցախի վտարանդի կառավարություն ձեւավորելու մտքից: Չնայած նման գործընթաց մեծ հաշվով չկա` ընդամենը խոսակցություններ, քննարկումներ կան: ՀՀ իշխանություններն ուզում են, որ անգամ «Արցախ» բառը չգործածվի։ Նախօրեին Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, […]

Փարիզի քաղաքապետը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն արցախահայության հետ տեղի ունեցածը քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Նա նշել է, որ Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալման և այդ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման համար։ «Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100 000 փախստականների և Ադրբեջանի կողմից ձերբակալված քաղաքական բանտարկյալների հետ են։Փարիզը կոչ […]

Ալիեւն ընտանիքով այցելել է Շուշի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան և նրանց որդին՝ Հեյդար Ալիևը, նոյեմբերի 7-ին այցելել են Քարվաճառ։ Ավելի ուշ նրանք մեկնել են Շուշի, որտեղ ծանոթացել են մզկիթում «Հեյդար Ալիև» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերակառուցման աշխատանքներին: Ալիևները մասնակցել են Շուշի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Ամարասի վանքը պատերազմից րոպեներ առաջ

Ամարասի վանքը պատերազմից րոպեներ առաջ։ Լուսանկարը Կարո Գյանջումյանի : Չնայած հերքումներին համացանցում շարունակում է շրջանառվել Գրիգոր Լուսավորչի թոռան՝ կաթողիկոս Սբ. Գրիգորիսի ջարդված տապանաքարի լուսանկարը։ Հայտնում ենք, որ ջարդված տապանաքարի լուսանկարը հին է և այն պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից։ Սույն տապանաքարը այո ջարդել են ադրբեջանցի հատուկ ջոկատայինները սակայն 1990թ.-ին, […]

Ինչպե՞ս հանձնեցին Արցախը

Ինչպե՞ս հանձնեցին Արցախը Դեռևս 2022թ ապրիլին փաշինյանը ԱԺ_ում հայտարարեց, որ , ինքնախոստովանական ցուցմունքի նմանվող այս միտքը շատ կարևոր էր նրանով, որ Արցախի հանձման համար չափազանց կարևոր էին զոհերը… Հայ հասարակության ճնշող մեծամասնությունը իրականում երբեք էլ պատրաստ չէր սեփական հայրենիքի մի մասի հանձման նիկոլական ոչ մի թեզին, հետևաբար այդ հասարակությանը պետք էր զրկել պաշտպանունակությունից, տալ մեծաթիվ […]

Հայաստանում հաստատված արցախցիները նպաստ – թոշակ չեն ստացել սեպտեմբերից

Սոցապ նախարարության դիմաց շարունակվում է բռնի տեղահանված արցախցիների բողոքի ակցիան, որի պահանջը կենսաթոշակների, նպաստների վճարում, բնակարանային ապահովության մասին հարցերն են: Ըստ մասնակիցների 44-օրյա պատերազմից հետո իրենց հարցերը մեծ հաշվով անպատասխան են մնում։ Հիշեցնենք, կառավարության որոշմամբ՝ Արցախի բնա կարող են թոշակ ստանալ Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո։ Թե՛ այս սեպտեմբերին տեղահանված ու թե՛ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում […]

«Ռուբենն ամբողջ աշխարհի հայերի խորհրդանիշն է». Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին /Տեսանյութ/

Հանրահայտ Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի հետ զրույցում անդրադարձել է արցախահայության բռնի տեղահանությանը, դրան նախորդած 9-ամսյա շրջափակմանը եւ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի պետական ու հանրային մյուս գործիչների ապօրինի ձերբակալությանը: Հարցազրույցն անգլերենով է, հայերեն սուբտիտրերով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի