08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ամարասի վանքը պատերազմից րոպեներ առաջ

Ամարասի վանքը պատերազմից րոպեներ առաջ։ Լուսանկարը Կարո Գյանջումյանի :

Չնայած հերքումներին համացանցում շարունակում է շրջանառվել Գրիգոր Լուսավորչի թոռան՝ կաթողիկոս Սբ. Գրիգորիսի ջարդված տապանաքարի լուսանկարը։ Հայտնում ենք, որ ջարդված տապանաքարի լուսանկարը հին է և այն պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից։ Սույն տապանաքարը այո ջարդել են ադրբեջանցի հատուկ ջոկատայինները սակայն 1990թ.-ին, երբ վանքն անցել էր նրանց վերահսկողության տակ:

395931521_661754019428537_1603313436366899203_n

Ամարասի վանական համալիրում 2000թ.-ի սկզբին պատրաստվել է տապանաքարի կրկնօրինակը և դրվել մասունքարանում: 2001թ.-ից Ամարասում ներկայացված է եղել Սբ. Գրիգորիս կաթողիկոսի երկու տապանաքար՝ 19-րդ դարի վերջին պատրաստված տապանաքարը մշտապես ցուցադրվել է եկեղեցու ներսում՝ մուտքի մոտ, իսկ նոր տապանաքարը տեղադրված է եղել դամբարանում՝ եկեղեցու խորանի տակ: Այս պահին հուշարձանի ճակատագիրն անհայտ է։

Artsakh Monuments

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ