28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում հաստատված արցախցիները նպաստ – թոշակ չեն ստացել սեպտեմբերից

Սոցապ նախարարության դիմաց շարունակվում է բռնի տեղահանված արցախցիների բողոքի ակցիան, որի պահանջը կենսաթոշակների, նպաստների վճարում, բնակարանային ապահովության մասին հարցերն են: Ըստ մասնակիցների 44-օրյա պատերազմից հետո իրենց հարցերը մեծ հաշվով անպատասխան են մնում։ Հիշեցնենք, կառավարության որոշմամբ՝ Արցախի բնա կարող են թոշակ ստանալ Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո։ Թե՛ այս սեպտեմբերին տեղահանված ու թե՛ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հաստատված արցախցիները նպաստ – թոշակ չեն ստացել սեպտեմբերից և այդ մասին ահազանգում էին պարբերաբար: Օրերս սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց, որ փախստականի կարգավիճակ ստացած արցախցիներն իրենց կենսաթոշակ – նպաստները կստանան հավանաբար դեկտեմբերի սկզբին։

Կառավարությունն ամեն անձին 50 հազար դրամ հատկացնելու մասին հայտարարեց, որպես այս չտրվող գումարների փոխհատուցում։ Հետո արդեն հոկտեմբերի 26-ի կառավարության նիստն էր, որտեղ արցախցիներին ժամանակավոր պաշտպանության, փախստականի կարգավիճակ տրվեց։ Պաշտոնական Երևանի մոտեցումն այն է, որ կենսաթոշակ ստանալու համար արցախցիները պիտի Հայաստանի քաղաքացիություն ստանան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ