15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ինչպե՞ս հանձնվեց Արցախը

«Ինչպե՞ս հանձնվեց Արցախը Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հայոց պատմության հաջորդ դասագրքերում մեր երեխաները կկարդան, որ Արցախը հանձնեցին 12 հազար դասալիքները, բնականաբար, մշտական մեղավոր պեչատված նախկինները, Վանեցյանը, Օնիկը, Լի Խարվին, չի բացառվում նաեւ՝ Լենոնի վրա կրակած Մարկ Չեպմենը։ Եւ այսպես՝ ինչպե՞ս հանձնվեց Արցախը։ Հիմա քչերն են հիշում, որ հեղափոխական էքստազի օրերին, 2018-ի մայիսի սկզբին, Նիկոլը […]

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում. շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: «Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին: Իրադրության […]

Արցախի պատվիրակությունն արդեն Եվլախում է, շուտով կսկսվեն բանակցությունները

Արցախի պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավտոշարասյունով արդեն հասել է Եվլախ։ Այսօր ադրբեջանական այդ քաղաքում տեղի կունենան բանակցություններ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Մահերի և վիրավորների թիվն արագորեն աճում է. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանական ցեղասպան ուժերը շարունակում են ռազմական գործողություններն ու դիրքային առաջխաղացումը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանն ու օբյեկտներին, «X»-ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Մահերի և վիրավորների թիվն արագորեն աճում է»,- գրել է Բեգլարյանը։

Թշնամու երկարաժամկետ նպատակը պարզ ա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Թշնամու երկարաժամկետ նպատակը պարզ ա՝ 1. Լուծել Արցախի հարցը և կենտրոնացնել ողջ ռազմական, դիվանագիտական, քարոզչական ներուժը Հայաստանի դեմ 2. Վերաբնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում, ինչը արդեն բանակցում են ու դա չի էլ թաքցվում 3. Կազմակերպել սադրանք, որ «սրբազան» զոհ ունենան վերաբնակեցվածների մեջ 4. Հարձակվել Հայաստանի վրա իբր հայրենակիցներին պաշտպանելու համար։ Ցանկացածը, ով […]

Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա

Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ «Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

Վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում` զոհված. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն իրականում հենց Արցախի խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերն է ուղիղ ռմբակոծում` ի հակառակ առավոտից իր բացարձակ ստերի: Վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում` զոհված: Հիմա էլ խաղաղ բնակչության համար ձևական հումանիտար միջանցնքեր են բացում, բայց իրականում էթնիկ զտումներ են անում: Տեսանյութում ռմբակոծված Ստեփանակերտ քաղաքն է` Արցախի մայրաքաղաքը»:

Արցախում զանգվածային հրետակոծություններ են սկսվել (տեսանյութ)

Արցախում գտնվող երկրի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է զանգվածային հրետանային գնդակոծության մասին։ «Մեզ մոտ սկսվել է զանգվածային հրետանային ռմբակոծություն»,- գրել է նա Telegram-ի ալիքում։

Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաեւ նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: Լուսինե Ավանեսյանը: մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ թափուր է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի