21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՆ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:  

ՀՀ իշխանություններին բերել են Ռուսաստանի եւ Իրանի կազմաքանդման հստակ ծրագրի իրականացման նպատակով. Ձյունիկ Աղաջանյան. NEWS.am

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ցավոք սրտի, այս պահի դրությամբ, կարծես թե հետընթաց է գրանցում, եւ դա գրանցվում է ՀՀ իշխանությունների ակտիվ ջանքերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքով, հանրությանը փորձում են ինչ-ինչ փաստարկված մոտեցումներ ներկայացնել, սակայն ակնհայտ է, հատկապես ՔՊ-ական պատգամավորների կողմից հստակ ցուցումով գործողությունների եւ արտահայտությունների արդյունքում, […]

Սա կարող է բերել Հայաստան-Իրան հարաբերությունների վատացմանը

Հայաստան-Ռուսաստան լարվածությունն արդեն հրապարակային բնույթ է ստանում, սա կարող է բերել Հայաստան-Իրան հարաբերությունների վատացմանը։ Այս մասին գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մասնավորապես նկատելով. «Սա կարող է միայն «լարվածությամբ» չավարտվել։ Հ.Գ. Ենթադրենք, օրեր անց, ԱՄՆ ընտրություններում Հանրապետականները սկսեն վերահսկել Կոնգրեսի վերին ու ստորին պալատները, ինչի արդյունքում Նախագահի իշխանությունը պարալիզացվի, հետո  սկսեն հետաքննել ուկրաինական օգնությունների ծախսերի […]

Ըստ սցենարի՝ իրանական զորամիավորումները պետք է նաև գործողություններ իրականացնեն Արաքսի հյուսիսային ափերին

Իրանական հեռուստաալիքները կադրեր են տարածել Արցախի Հանրապետությունից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված մերձարաքսյան գոտու մոտակայքում անցկացվող զորավարժությունների ընթացքում իրանական զինուժի կողմից Արաքսի վրա ժամանակավոր կամուրջների տեղակայման մասին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը եւ գրառմանը կից տեսանյութ հրապարակել; «Ըստ զորավարժության սցենարի՝ դրանց միջոցով իրանական զորամիավորումները պետք է նաև անդրսահմանային գործողություններ իրականացնեն […]

Իրանը անցնում է վճռական գործողությունների

հոկտեմբերի 17-ին մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեծամասշտապ զորավարժություններն Իրանում` Արևելյան Ատրպատական և Արդեբիլ նահանգների շրջանում: Այս մասին է հաղորդում «IRNA» լրատվականը: Այս զորավարժությունները կրում են ամենամյա բնույթ և նպատակ են հետապնում ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու: ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ զորավարժություններն ընդգրկելու են ուղղաթիռներով ռազմական գործողություններ, մարտական անօդաչուներով գործողություններ, […]

Իրանը անցնում է կոնկրետ գործողության

Երեկ` հոկտեմբերի 10-ին իրանական «Icana» լրատվականում էր հրապարակվել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հարցազրույցը, որում նախարարն անդրադարձել էր Կապանում վերջերս բացված ԻԻՀ հյուպատոսությանը: Մասնավորապես, նախարարն ասել է, որ հյուպատոսության բացումը Կապանում կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը: Բացման նպատակն է հայ-իրանական հարաբերություններին նոր իմպուլս հաղորդելը: «Այս քայլը, որը կնպաստի Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, ձեռնարկվել է երկու երկրների կողմից` հատկապես նպատակ […]

Իրանում գրանցված երկրաշարժը ցնցել է Հայաստանը

Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35 և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․5 մագնիտուդով երկրաշարժ: ԱԻՆ-ից հայտնում են , որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է […]

Իրանի ԶՈւ ԳՇ պետը դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

Armenia Sputnik. «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք հանդուրժի փոփոխություններ տարածաշրջանի սահմաններում, և երկու երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով և երկխոսության ճանապարհով»,- ասել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին՝ ԻԻՀ բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և ռազմատիեզերական ուժերի զինվորական շքերթի ժամանակ իր ելույթում: «Մենք […]

Հաջորդ հարվածի անմիջական թիրախը լինելու է Իրանը, որի համար Հայաստանը դեռևս շարունակում է ունենալ կարևոր ռազմավարական նշանակություն

ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականությունը և հատկապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված ջանքերը ամենևին էլ նոր չեն։ Այդ քաղաքականությունը բխում է աշխարհաքաղաքական հակամարտությունից, ըստ այդմ՝ տարիներ շարունակ պլանավորվում և մշակվում է։ Այդ աշխատանքն ստանձնում են ինչպես բուն պետական մարմիններին սպասարկու կառույցները, այնպես էլ մերձպետական հետազոտական կենտրոնները (think tank)՝ փոխանցելով իրենց եզրակացությունները համապատասխան մարմիններին։ Ասվածի վառ […]

Իրանը զգուշացնում է` նաեւ ուժ կկիրառեն` կանխելու Հայաստանի ու Իրանի սահմանագծի հնարավոր օկուպացիան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ չի սահմանափակվի միայն նախազգուշացումներով. Իրանը թույլ չի տա Հայաստանի ու Իրանի սահմանագծի օկուպացիան: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ`այս մասին հաղորդում են իրանական աղբյուրները: «Ադրբեջանը պետք է իմանա, որ եթե իրանական պետական գործիչները սահմանափակվել են միայն խորհուրդներով` ընդդեմ սահմաններին որոշ տեղակայումների, ապա դա չի նշանակում, որ չեն կարող նաեւ ուժ կիրառել` հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի