25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՆ

Ռումբեր են պայթել. զոհվել է 103 մարդ. /Տեսանյութ/

Mehr-ի փոխանցմամբ Իրանի կենտրոնական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, վիրավորվել՝ 171-ը: Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։ Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր՝ տուժածներին օգնելու համար։ Միջադեպը որակել են ահաբեկչական գործողություն: Վերջին տեղեկությունների համաձայն՝ […]

ԱԽ քարտուղարն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել են […]

Իրանում կախաղան են բարձրացրել 29-ամյա կնոջ /Տեսանյութ/

Սամիրա Սաբզանը մահապատժի է ենթարկվել լուսադեմին Թեհրանի հարևան Քարաջ քաղաքի Ղըզել Հեսարի բանտում: Վերջին տասնամյակը նա անցկացրել էր իրանական բանտում, մինչդեռ գործը տարիներով ձգձգվում էր: «Այսօր առավոտյան մահապատժի դատավճիռը իրականացվել է ամուսնու «կանխամտածված սպանության» համար դատապարտված հարսնացու Սամիրա Սաբզանի նկատմամբ», – ասվում է IHR-ի հայտարարության մեջ։ Նշենք, որ Սաբզանը ընդամենը 15 տարեկան էր, երբ բռնի […]

Ուսումնական ինքնաթիռը լրացվել է կառավարվող զենքի համակարգով /Տեսանյութ/

Tasnim-ի փոխանցմամբ՝ իրանական Yasin ռեակտիվ ուսումնական ինքնաթիռը կհամալրվի կառավարվող սպառազինության համակարգով: Համակարգը ինքնաթիռին թույլ կտա օդային աջակցության սերտ գործողություններ իրականացնել: Yasin-ով վերապատրաստված ռազմական օդաչուները կկարողանան նոր սերնդի կործանիչներ վարել: Իրանական ռեակտիվ սիմուլյատորը կկրճատի դասընթացների տևողությունը և կբարելավի դասընթացների որակը։ Իրանական ռեակտիվ վարժեցնողը համալրված է տեղական արտադրության արտանետման նստատեղով, ավիոնիկայով, նոր շարժիչով և վայրէջքի սարքավորումներով: Մանրամասները՝ […]

Զորավարժություն են անցկացրել. ունեն նոր հրթիռներ

mehrnews.com-ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երեկ առավոտյան անվտանգության մեծ զորավարժություն են անցկացրել Իրանի արևմուտքում, որի ժամանակ օգտագործվել են Քարար տեսակի անօդաչու թռչող սարքեր: Նշենք, որ վերջիններս այժմ հագեցված են Մաջիդ անունով ջերմային հրթիռներով: Այս հրթիռները ունեն 8 կմ հեռահարություն: Զորավարժությունն անցկացվել է անվտանգության սպառնալիքներին, հակահեղափոխական խմբավորումներին, ահաբեկչական ու թաքֆիրական ցանցերին դիմակայելու […]

Վտանգավոր «պրոխոդնոյ դվորի» վտանգավոր ծրագիր է՝ «պուպուշ» բառերով փաթեթավորած. Փաստ

Հայաստանի օրվա իշխանությունները «խաչմերուկի վիրուսով» են վարակվել: Ժողովրդական բառուբանով ասած՝ «խաչմերուկացավի են եկել»: Այն էլ, ինչպես հայտնի է, ոչ թե սոսկ խաչմերուկի, այլ՝ «խաղաղության խաչմերուկի» յուրօրինակ վարակ է դա: Հանուն ճշմարտության, պետք է նաև նկատել, որ առնվազն վերջին օրերին Փաշինյանն ու նրան մերձակա «բանախոսները» առանձնապես բան չեն խոսում ո՛չ խաղաղության, ո՛չ էլ խաչմերուկի մասին: Եթե […]

Մեր տարածաշրջանը երկրաշարժերի ցիկլի մեջ է

Մեր տարածաշրջանը ստորգետնյա ցնցումների պարբերական կրկնվող ընթացքի մեջ է հայտնվել: Նոյեմբերի 26-ին Իրանում և Թուրքիայում երեկ երկրաշարժեր են տեղի ունեցել: Իրանի հարավՅԻՆ Հորմոզգան նահանգում կիրակի օրը 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:15-ին, 20 կմ խորության վրա։ Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ 55.74 աստիճան երկայնություն […]

Ընդամենը մեկ որոշում, եւ մեկ շաբաթից Հայաստանի ողջ առեւտուրը կզրոյացվի

Dzen.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետը շարունակում է Անդրկովկասն ապակայունացնելու փորձերը և նախորդ շաբաթներին նրան հաջողվել է սադրել միանգամից երկու խոշոր տերությունների՝ Ռուսաստանին և Թուրքիային, փոխանցում է «Հայացքը»: Նոյեմբերի 6-10-ին Հայաստանը Հունաստանի և Կիպրոսի հետ համատեղ Նեա Պերամոսում (Հունաստան) անցկացրել է հատուկ նշանակության զորավարժություններ։ Քիչ է այն, որ Թուրքերը հավերժ հակամարտություն ունեն Աթենքի հետ, այդ […]

Թուրքական մամուլը՝ խաղաղության պայմանագրի մասին

Իրանի մայրաքաղաք Թեհրանում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի հանդիպմանը մասնակցած արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու՝ Կովկասում մշտական խաղաղություն ապահովելու համար։ Ֆիդանն ասել է. «Տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համապարփակ խաղաղության համաձայնագրով»: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» […]

Նրանք մեծ սխալ թույլ տվեցին. Ալիեւը անդրադարձել է Հայաստանի հետ պայմանավորվածություններին

«Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան երթևեկության ապահովումը»,– այս մասին Իրանի նախագահ Էբարհիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Դա նրանց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի