24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռումբեր են պայթել. զոհվել է 103 մարդ. /Տեսանյութ/

Mehr-ի փոխանցմամբ Իրանի կենտրոնական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, վիրավորվել՝ 171-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։

Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր՝ տուժածներին օգնելու համար։

Միջադեպը որակել են ահաբեկչական գործողություն:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ։

Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։

Tasnim-ը փոխանցում է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ցավակցություն է հայտնել երկրի հարավում գտնվող Քերման քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների կապակցությամբ, որոնք ավելի քան 100 մարդու կյանք են խլել:

«Իրանի ժողովրդի թշնամիները հերթական անգամ ողբերգություն են առաջացրել:

Ահաբեկչությունների կազմակերպիչները, որոնք համոզել են հանցագործներին կատարել այդ ահաբեկչական գործողությունները, անպայման կներկայանան դատարան։

Նրանք պետք է իմանան, որ այս ահաբեկչությանը կհետևի կոշտ պատասխան»,- ասել է նա։

Առաջնորդը նաեւ ապաքինում է մաղթել վիրավորներին:

ՌԴ Պետդումայի անվտանգության կոմիտեի անդամ Ադալբի Շխագոշևի կարծիքով Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը տարածաշրջանում արևմտյան քաղաքականության կողմից ստեղծված քաոսի հետևանք է:

Այս մասին նա «ՌԻԱ նովոստիին» ասել է, որ Արևմուտքի ներկայիս քաղաքականությունը տանում է դեպի անկառավարելի քաոսի տարածաշրջանում։

Իսկ քաոսը տարածք է ահաբեկչական գործողությունների համար։

Դրա հետևանքը Իրանում ահաբեկչությունն է… Մերձավոր Արևելքում և մասնավորապես Իրանում ակտիվ սադրանքները ոչ այլ ինչ են, քան ահաբեկչական գործունեության նոր փուլ, որը հրահրվել է տարածաշրջանում անկայունությամբ»:

Մանրամասները կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ