Իրանը կոշտացնում է դիրքորոշումը ԼՂ հարցով Թուրքիայի հետ բանակցելուց հետո /տեսանյութ/
Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք:
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի մասնակցությամբ, այս մասին РИА Новости-ն տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին: «Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի տարածաշրջանային մոտեցում, և մենք կարող ենք պայքարել և դիմակայել այս ճգնաժամին՝ օգտագործելով տարածաշրջանային մոտեցում՝ տարածաշրջանում ազդեցություն […]
Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման, իրանական Azariha տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային […]
Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր առավոտյան սկսել են լայնածավալ զորավարժությունները, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտնում է tert.am-ը՝ հղում անելով tasnimnews.com կայքին: «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների հրամանատարն է Քադեր Ռահիմզադեն: Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում ներգրավված են ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտորնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր: Զորավարժությունների նպատակը […]
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայ զինվորի գլխատման դեպքին։ Հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» պետական գործակալությունը։ ԱԳՆ խոսնակը թվիթերյան իր էջում նշել է, որ Իրանը չի ընդունի մարդկանց գլխատելը կամ քաղաքները և անմեղ մարդկանց թիրախավորելը, ինչպես թաքֆիրականներն են անում: Նա երկու կողմերին էլ հորդորել է հավատարիմ մնալ միջազգային […]
Բաքվի բռնապետը Իրանի ներսում ահաբեկչական կառույցների նմանությամբ ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբերի «քնած» բջիջներ, որոնք վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն էին դրսևորում՝ փորձելով խժդժություններ հրահրել։ Հիմնականում Ատրպատականի գյուղական վայրերից քաղաքներում հայտնված և գրագիտության առանձնապես բարձր մակարդակ չունեցող իրանցի թյուրքախոս երիտասարդները տարիներ շարունակ հավաքագրվել և պանթյուրքականության ախտով ուղեղի լվացման են ենթարկվել Բաքվում և Անկարայում […]

































