17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՆ

Կորոնավիրուսով վարակվել է Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր

Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել 23 պատգամավորի մոտ»,-նրա խոսքը մեջբերել Է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել Է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը […]

Իրանում կորոնավիրուսով վարակված բարձրաստիճան պաշտոնյա է մահացել

Իրանում մարտի 2-ին մահացել Է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին: Այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մահվան ստույգ պատճառը չի նշվում: Սակայն գործակալությունը հայտնում Է, որ ավելի վաղ պաշտոնյայի մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել: Մարտի 1-ի երեկոյան նա հոսպիտալացվել Էր Թեհրանում: Միրմոհամադին 72 տարեկան Էր: Իր կյանքի […]

Իրանում երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:  Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք․ ՀՀ առողջապահության նախարարություն

Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ընթացիկ տարվա փետրվարի 19-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 74 280 հաստատված դեպք, որից 2006-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս 25 երկրում արձանագրվել է 924 հաստատված դեպք (3 մահվան ելքով): Ըստ ԱՀԿ-ի` […]

Ուկրաինական ինքնաթիռը խոցել է Իրանը․ Ռոհանիի խոստովանականը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին թվիթերյան էջում խոստովանել է, որ Թեհրանում ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի ԶՈւ կողմից: «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո ԱՄՆ կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել։ Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ […]

Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր 167 ուղևորները մահացել են

Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի ենթարկված ուկրաինական օդանավի բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում տալով իրանական ԶԼՄ-ներին։ Հիշեցնենք, որ  Թեհրանում վթարվել է ուկրաինական ուղևորատար օդանավ՝ 180 ուղեւորներով և անձնակազմի անդամներով։ Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737»-ը վթարի […]

Հայաստանի եւ Արցախի ամենաանվտանգ սահմանը կդառնա ամենավտանգավոր սահմանը . իրանագետ /տեսանյութ/

Նոյեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում իրանագետ Ահարան Վարդանյանն անդրադարձել է Իրանում տեղի ունեցող ցնցումներին. իրանահայերին սպառնացող վտանգն ու ցույցերի ընթացքը. ցույցերն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: https://www.youtube.com/watch?v=CwRxb1sKKTk  

Իրանի նախագահը ժամանում է Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով առաջիկա շաբաթների ընթացքոում Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, այս մասին տեղեկացրել է Իրանում Հայաստանի դեսպան Քասիմ Սաջադին: Իրանական ԻՐՆԱ գործակալությունն իր հերթին հիշեցնում է ՀՀ վարչապետի խոսքերը, ով հույս էր հայտնել, որ Իրանի նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Այն տեղի է ունենալու […]

Երկրաշարժ՝ Իրանի տարածքում. կա զոհ

Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:   ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի