17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՆ

Իրանի ապտակը չուշացավ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջին: «Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների ուժի կիրառմամբ փոփոխությունը: […]

Իրանը կտրուկ է արձագանքելու ՀՀ-Իսրայել հնարավոր ջերմացմանը

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ շուտով Իսրայելը դեսպանություն կունենա Հայաստանում, իսկ Հայաստանը՝ Իսրայելում: Զոհրաբ Մնացականյանի խոսքերը մեջբերում է The Jerusalem Post պարբերականը «Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունները ջերմանո՞ւմ են» հոդվածում: «Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա: Մենք ավելի քան ուրախ կլինենք նոր որակ հաղորդել Իսրայելի հետ […]

Երկրաշարժ՝ Իրան-Իրաք սահմանին, կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ: Ըստ […]

Հայ-իրանական սահմանի փակման մասին Փաշինյանի հայտարարությունը ճիշտ չէ

Հայ–իրանական սահմանի հնարավոր փակման վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ չէ, քանի որ Իրանը նախորդ 28 տարիներին միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել Հայաստանի համար: Այս մասին ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 1–ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին: «Ես չեմ ուզում որեւէ մեկին խորհուրդ տալ, բայց կարծում […]

Ինչ է փոխվել այս ընթացքում

Թերևս ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած սիրողական, իսկ հաճախ` բացահայտ կոպիտ սխալները հետագայում, հեղափոխական էյֆորիայից ձերբազատվելու դեպքում, կարող են և ուղղվել: Բայց արտաքին քաղաքական հարթակում որևէ սխալ կարող է որոշիչ, նույնիսկ` ճակատագրական լինել պետության համար: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր բավականին անպաշտպան վիճակում դեգերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոթորկվող ալիքների վրա: «Մեր արտաքին քաղաքականությունը […]

Հայաստանը «կխեղդվի»՝ փորձագետը չի հավատում, թե հայկական կողմը կգնա դրան. 168 Ժամ

Եթե նույնիսկ Հայաստանը հայտարարի հայ-իրանական սահմանը փակելու մասին, Հայաստանին կկանգնեցնի լուրջ մարտահրավերների առջեւ այն դեպքում, երբ առանց այն էլ վատ վիճակ է տիրում տարածաշրջանում Հայաստանի համար: Եթե սահմանը փակվի, ինչպե՞ս է շնչելու Հայաստանը, Հայաստանը «կխեղդվի»: Պետությունը՝ մոռանալով իր շահերի մասին, այլ երկրների շահերի մասին չպետք է մտածի: Սահմանի փակումը կարող է վնաս հասցնել Հայաստանին, քանի […]

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է և վտանգավոր: Աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանաը միշտ բաց է մնացել: Հիշեք, նաև որ 90-ականներին այդ սահամանը պատերազմող և շրջափակված Հայաստանի համար “կյանքի ճանապարհ” էր: ԱՄՆ-ով, կամ որևէ այլ երկրով, պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի: Իսկ եթե […]

Թուրքիան ռազմական կադրեր է պատրաստում Ղարաբաղի դեմ պատերազմի համար

Նախիջևանի տարածքում գտնվող Լեռնային ուսումնամարզական կենտրոնում հետախույզների, փրկարարների և հատուկջոկատայինների մասնակցությամբ տեղի են ունեցել լեռնային տարածքում գործելու համար նախատեսված հետախույզների պատրաստման կուրսեր: Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, ովքեր մարզել են ադրբեջանցի հատուկջոկատայիններին և հետախույզներին: Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է որպես ՀՀ-ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ` Սյունիքին […]

Իրանը և Թուրքիան աջակցում են ղարաբաղյան կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում. հռչակագիր

Ստամբուլում հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպմանն Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ինչպես հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ՝ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հռչակագիր են ընդունել՝ երեքշաբթի կայացած հանդիպման արդյունքներով: «Նախարարները նշել են պետությունների ներքին գործերին չմիջամտելու և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի