28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իրանը անցնում է վճռական գործողությունների

հոկտեմբերի 17-ին մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեծամասշտապ զորավարժություններն Իրանում` Արևելյան Ատրպատական և Արդեբիլ նահանգների շրջանում: Այս մասին է հաղորդում «IRNA» լրատվականը:
Այս զորավարժությունները կրում են ամենամյա բնույթ և նպատակ են հետապնում ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու:

ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ զորավարժություններն ընդգրկելու են ուղղաթիռներով ռազմական գործողություններ, մարտական անօդաչուներով գործողություններ, Արաքս գետով կամրջի անցկացում, կոմունիկացիոն ճանապարհների գրավում և վերահսկողոյթյան հաստատում, բարձունքների գրավում և տարբեր ուղղություններից հարձակողական գործողություններ:

Մ. Փաքփուրը նաև ասել է. «Այս զորավարժությունների նպատակը խաղաղության և բարեկամության պահպանումն է մեր հարևանների համար, անվտանգության ամրապնդումը և հայտարարելը մեր թշնամիներին, որ ԻՀՊԿ ցամաքային զորքերը պատրաստ են այլ զինված ուժերի հետ միասին պաշտպանել երկրի սահմանները և վճռական արձագանքել ցանկացած սպառնալիքի»:

Իրանի Իսլամական Հանրապետությունն, ակնհայտորեն, անցել է կտրուկ գործողությունների` ապացուցելու իր հայտարարությունների և մտադրությունների լրջությունը: Իսկ հայտարարություններում բազմիցս է նշվել Սյունիքի և հայ-իրանական դարավոր սահմանի կարևորության մասին, ինչպես նաև այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխության անընդունելիության մասին:
Օգտվու՞մ են արդյոք ՀՀ դե-ֆակտո իշխանություններն այս հնարավորություններից… Մեր համոզմամբ` ոչ, քանի որ համար մեկ օրակարգն այսօր Ադրբեջանի հետ խաղաղության, այսինքն` փաստացի նոր պատերազմի մոտեցումն է տարածաշրջանում:

Հայկական Ալիք

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ