10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ըստ սցենարի՝ իրանական զորամիավորումները պետք է նաև գործողություններ իրականացնեն Արաքսի հյուսիսային ափերին

Իրանական հեռուստաալիքները կադրեր են տարածել Արցախի Հանրապետությունից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված մերձարաքսյան գոտու մոտակայքում անցկացվող զորավարժությունների ընթացքում իրանական զինուժի կողմից Արաքսի վրա ժամանակավոր կամուրջների տեղակայման մասին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը եւ գրառմանը կից տեսանյութ հրապարակել;

«Ըստ զորավարժության սցենարի՝ դրանց միջոցով իրանական զորամիավորումները պետք է նաև անդրսահմանային գործողություններ իրականացնեն Արաքսի հյուսիսային ափերին։

Ուշագրավ է նաև, որ զորավարժությունների քարոզչական աջակցության նպատակով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից օրերս թողարկված անիմացիոն տեսահոլովակում ցուցադրվում էր Արցախից բռնազավթված Քարավազի (Խուդափերինի) պատմական կամրջի մոտակայքում ռազմական նպատակներով ժամանակավոր կամրջի տեղակայում, որն ուղեկցվում էր Ղուրանից մեջբերմամբ ջրերը ճեղքելու և փարավոնի տոհմը կործանելու մասին»,- գրել է նա։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ