01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել, քանի դեռ հզոր գերտերությունը գոյություն ունի

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Բաքվի բարբարոսական վարչախումբը ժամանակին Հայաստանի վրա քարոզչական ներազդեցության նպատակով օգտագործում էր ադրբեջանական ֆինասավորմամբ Իրանում «ուր որ է կառուցվելիք» Ռաշտ-Աստարա երկաթգծի, պատկերավոր ասած, ուրվականը։ Բայց իրականությունն այլ է՝ այդ երկաթուղագիծը մինչև օրս դեռ չի կառուցվել։
Հիմա էլ ալիևյան և էրդողանական վարչախմբերի կողմից նման քարոզչական ուրվական դարձնելու փորձ է կատարվում Իրանով իբր անցնելիք «Զանգեզուրյան միջանցքի» հետ՝ առ այն, որ եթե Հայաստանն իրեն «խելոք չպահի» և չհամաձայնի իրականում «Թուրանական միջանցքի» այդ վտանգավոր պատրանքին, ապա դա կիրականացվի Իրանի տարածքով։

Բայց ամենատխուրն այն է, որ չնայած բազմաթիվ մասնագիտական պարզաբանումներին, թշնամական քարոզչական այդ խայծը պարբերաբար կուլ են տալիս հենց մեզանում։ Մինչդեռ բանաձևը շատ պարզ է՝ որևէ «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել, քանի դեռ այդ հզոր տարածաշրջանային գերտերությունը գոյություն ունի, իսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման և Հայաստանից բռնազավթված Նախիջևանի միջև հետխորհրդային շրջանում ցամաքային կապը միշտ էլ եղել է իրանական ճանապարհով»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ