10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՎՐԱՍՏԱՆ

Դռնբացեքի կարգ Ջավախքում /ֆոտո/

Ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի եւ տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող տեր Թադեոս, տեր Տաթեւ եւ տեր Տիգրան քահանաների մասնակցությամբ վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ապրիլի 6-ի երեկոյան նախորդեց դռնբացեքի արարողությունը: Հայ Եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը […]

Սաակաշվիլիին զրկեցին նաեւ շքերթից

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ի հակադրություն ձեւավորված ավանդույթի, չի մասնակցի հանրապետության անկախության օրվան նվիրված հերթական ռազմական շքերթին, հաղորդում է “Грузия Online”-ը: Կառավարող “Վրացական երազանք” կոալիցիայի ներկայացուցիչ Իրակլի Սեսիաշվիլին հայտնել է, որ այժմ շքերթը կընդունի “ժողովուրդը”: “Այժմ ժողովուրդը կընդունի շքերթը, ինչը նախկինում անում էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին. դա սխալ մոտեցում էր: Այդ կարեւոր օրը մենք պիտի […]

Վրաստանում եւս 2 մարդ է մահացել H1N1 վիրուսից

Վրաստանում եւս 2 մարդ է մահացել H1N1 վիրուսից, տեղեկացնում է “Грузия-Online”-ը: Ներկայումս Վրաստանում գրանցված է H1N1 վիրուսով վարակված լինելու 323 լաբորատոր ձեւով հաստատված դեպք: 28 մարդ արդեն մահացել է: Վարակվածների միջին տարիքը 30-64 տարեկան է: Այս տարիքային խմբում մահվան 2 դեպք է գրանցվել:  Մահացածների թվում 2 երեխա են, որոնցից մեկը մինչեւ 4 տարեկան տարիքային խմբից է, մյուսը` […]

Սաակաշվիլիին հարցաքննության են կանչել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի, գրում է “сегодня.ua”-ն: Վրաստանի նոր իշխանությունները չեն թողնում նախագահին հանգիստ քնել, չնայած նրան, որ Սաակաշվիլին նույնիսկ զիջումների գնաց նրանց` նախորդ շաբաթ ստորագրելով օրենքը, որն արգելում է իրեն ցրել խորհրդարանը եւ նոր կառավարություն ձեւավորել: Նոր գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ նոր, “դեռեւս արձագանք չգտած” գործ […]

Ջավախքում նշվեց Հարության տոնը /ֆոտո/

Սբ Պատարագի ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը եկեղեցում ներկա հավատավոր ժողովրդին շնորհավորեց Սբ Հարության տոնի կապակցությամբ. “Այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ հոգեպես ամրություն: Թող հարության այս լուրը տնետուն թեւածի մեր ամբողջ Ջավախք լեռնաշխարհով՝ հույս ու հավատ պարգեւելով բոլորի հոգիներին”: Սուրբ Խաչ եկեղեցում Սբ Պատարագին ներկա էին տեղական եւ կենտրոնական […]

Սաակաշվիլիի մոտ “քաղաքական իմպոտենցիա” են հայտնաբերել

“Միացյալ Ազգային շարժումը ոչինչ չի անում իր գոյությունը շարունակելու համար: Այն ոչ թե փորձում է իսկապես համախմբել հասարակությանը, այլ հակառակը` ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում”,-հայտարարել է Վրացական երկաթուղու դիտորդական խորհրդի նախագահի խորհրդատու Գիա Խուխաշվիլին` շարժման ղեկավար, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրելով “քաղաքական իմպոտենիցա”-ի մեջ: Նրա խոսքով` Սաակաշվիլիի վերջին գործողությունները նրան վերջնականապես համոզել են, որ […]

Սաակաշվիլին այլեւս չի կարող նախարարների կաբինետ նշանակել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերջնականապես զրկել են նրա լիազորությունների մի մասից: Վրաստանի խորհրդարանը 3-րդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը,, որը սահմանափակում է նախագահի լիազորությունները, գրում է “сегодня.ua”-ն: Նոր օրենքի համաձայն` նախագահն իրավունք ունի ցրել կառավարությունը, սակայն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող նախարարների նոր կաբինետ նշանակել: Իսկ խորհրդարանը նախագահը կարող է ցրել […]

“Սաակաշվիլու կողմից իմ հասցեին հնչեցված զրպարտչական բնույթի նոր մեղադրանքների վերաբերյալ”

Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ՝ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով ջավախքահայության նկատմամբ իր քաղաքականությանը, հանդես եկավ հերթական անհեթեթ գնահատականներով իմ քաղաքական գործունեությանը վերաբերող փաստերի կապակցությամբ: Ազատ արձակվելուցս հետո Սաակաշվիլու կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են եւս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով, այն բանի համար, որ խաղաղ […]

Վրաստանը դադարեց նախագահական լինել

Վրաստանում գրեթե 10 տարի շարունակվող Միխեիլ Սաակաշվիլիի դարաշրջանը կարծես թե մոտեցավ ավարտին: Նախօրեին վրացական խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն նախագահը վերջնականապես վերածվեց “հարսանեկան գեներալի”, ով զրկվեց կառավարության վրա որեւէ կերպ ազդելու հնարավորությունից, գրում է “новости mail.ru”-ն: Մասնագետների գնահատմամբ` “չեղյալ հայտարարվեց Սաակաշվիլիի ինքնավարությունը, ով ավարտում է իր քաղաքական գործունեությունը”: Նախագահական կուսակցությունը կարող է մնալ քաղաքական […]

Ջավախահայությունը` Իվանիշվիլի-Սաակաշվիլի սուր անկյան արանքում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ջավախք” հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը “Հենարան”  մամուլի ակումբում կայացած ասուլիսին նկատեց, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակից հետո ջավախահայությունը սկսեց լուրջ սպասելիքներ ունենալ այդ ուժից, քանի որ Իվանիշվիլին խոստումներ էր տվել հայ համայնքին: “Արդյունքում վախի մթնոլորտը կոտրվեց, և այժմ հայերն ավելի ազատ են իրենց զգում: Բանտերից ազատվեցին բազմաթիվ մարդիկ`այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի