05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սաակաշվիլիին զրկեցին նաեւ շքերթից

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ի հակադրություն ձեւավորված ավանդույթի, չի մասնակցի հանրապետության անկախության օրվան նվիրված հերթական ռազմական շքերթին, հաղորդում է “Грузия Online”-ը: Կառավարող “Վրացական երազանք” կոալիցիայի ներկայացուցիչ Իրակլի Սեսիաշվիլին հայտնել է, որ այժմ շքերթը կընդունի “ժողովուրդը”:

“Այժմ ժողովուրդը կընդունի շքերթը, ինչը նախկինում անում էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին. դա սխալ մոտեցում էր: Այդ կարեւոր օրը մենք պիտի այնպես անենք, որ ժողովորդը դրականորեն տրամադրվի անկախության նկատմամբ”,-հայտարարել է պատգամավորը: Սակյան ինչ նկատի ունեն նրանք` ասելով “ժողովուրդը կընդունի”, անհայտ է մնացել:

Ռազմական շքերթը Վրաստանում տեղի է ունենում ամեն տարի մայիսի 26-ին` Անկախության օրը: Մինչ 2012-ը միջոցառումը կազմակերպվում էր Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելի պողոտոյում: 2012-ին շքերթն առաջին անգամ անցկացվեց ոչ թե Թբիլիսիում, այլ Քութայիսիում: Նշենք, որ ավելի վաղ երկրի ղեկավարությունը որոշում էր կայացրել խորհրդարանը Քութայիսի տեղափոխել: Այդ ժամանակ էլ, ինչպես եւ դրանից առաջ, շքերթն ընդունել էր գերագույն հրամանատար Միխեիլ Սաակաշվիլին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ